ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը․ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ոտնահարվում է ժողովրդավարությունը․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում զեկույցին դեմ քվեարկելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է, թե ինչու է ԵԽԽՎ-ում դեմ քվեարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը վերաբերող զեկույցին․ «Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում:

Իսկ հիմա զեկույցի մասին:

Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը:

Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն:

Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր զեկույցի մեջ ներառել իրենց քարոզչական թեզերը: Թե ինչ եմ արել ես դրա դեմ՝ հարցրեք Ռուբեն Ռուբինյանին (ադրբեջնական որևէ առաջարկ չի ընդունվել): Բացի դրանից՝ կայքում զետեղված է իմ ելույթի տեքստը, որում խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին։

Ինչպես էի ես նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղաքական բանտարկյալների, ճնշումների և ատելության խոսքի տարափի տակ պայքարող իմ ընկերների  ու ճշմարտությունը բարձրաձայնող լրագրողների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին:

Նման բան կարող էին անել այն երեսպաշտ դավաճանները, որոնք ադրբեջանական քարոզ են տարածում Հայաստանում, ադրբեջանական բանակցային թեզեր են առաջ տանում, կուլ են տալիս հակահայկական հայտարարությունները, բայց կեղծ ժողովրդավարության բրենդի առաջխաղացման և սեփական կաշին/աթոռը փրկելու համար ամենի պատրաստ են:

Ես այդպիսին երբեք չեմ դառնալու:

Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular