Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»
ՍՊՈՐՏԳերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսը Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտեր», հաղորդում է ակումբի կայքը։
Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիրը։ «Ինտերը» ամռանը պետք է 25 միլիոն եվրոյով գնի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Ընթացիկ մրցաշրջանում Գոսենսը «Ատալանտայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։