ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ընդդիմադիր դաշինքներում ներքին քննարկումներ են ընթանում նախագահի թեկնածուի շուրջ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընդդիմադիր դաշինքներում ներքին քննարկումներ են ընթանում նախագահի թեկնածուի շուրջ, սակայն դեռեւս նեղ կազմով, ինչի մասին խմբակցություններում ոչ բոլորն են տեղյակ: Մասնավորապես «Հայաստան» դաշինքի խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ղեկավար կազմը՝ Ռ․Քոչարյանի ստեղծած խորհուրդն է քննարկում այդ հարցը, ցանկանում են հնարավորինս ապաքաղաքական թեկնածու ներկայացնել: Հստակ է մի բան, որ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը չեն առաջադրի, նախ որ, ինքը չի ցանկանում, երկրորդ՝ դաշինքում համարում են, որ ՔՊ մեծամասնությունը բնականաբար իր թեկնածուին է անցկացնելու՝ չարժի Քոչարյանի «ծանր տեղը թեթեւացնել»:

Խմբակցությունում առհասարակ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի շուրջ կարծիքները կիսվում են, ոմանք կարծում են, որ ընդհանրապես պետք չէ «գալոչկայի» համար թեկնածու առաջադրել, եթե գործընթացի տրամաբանական շարունակությունը չի տանելու իշխանափոխության, այսինքն՝ իրենց թեկնածուն չի ընտրվելու։ Առաջադրել կարելի էր, եթե վստահ լինեին, որ ընտրվելու է ՀՀ նախագահ եւ իր լիազորություններով արգելակելու է գործադիրի ու օրենսդիրի կամայականությունները: Իսկ առաջադրելու կողմնակիցները առարկում են, թե՝ այդ տրամաբանությամբ պետք է վայր դնեն մանդատները ու գնան տներով:

Հնարավոր է ընտրեն ոսկե միջինը եւ աջակցեն «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին, եթե, իհարկե, վերջիններս թեկնածու առաջադրեն: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների՝ ՊՈՒ-ում քննարկել են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, բայց դեռ վերջնական որոշում չեն ընդունել, քանի որ այստեղ էլ մեծամասնությունը կարծում է, որ չարժե անիմաստ ժամանակի վատնել եւ թեկնածու առաջադրել՝ իմանալով, որ չի ընտրվի: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեն առաջադրել, Հարությունյանը դուրս կգա կուսակցությունից, նա ՀՀԿ ԳՄ անդամ է: ՀՀԿ-ականները մեզ ասացին, որ նման քննարկում չեն ունեցել:

Նշենք նաեւ, որ «Հայաստան» դաշինքում բացառում են խմբակցությունից որեւէ մեկին առաջադրելը, թեպետ համացանցում քննարկվում է Սեյրան Օհանյանի անունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular