ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը լի էր մանիպուլյացիաներով և ակնհայտ փաստերի խեղաթյուրմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս  Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսում կարճ, սակայն մի շարք խնդրահարույց ձևակերպումներով անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ի 30-ամյա դիրքորոշումներին:

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

Հարցին, թե Հայաստանը որևէ դիրքորոշում չի՞ ունեցել որևէ հարցում թուրքագետն ասաց․ « Սա այն դեպքն է, երբ հայտնի խոսքը՝ «սատանան մանրուքների մեջ է», ավելի քան տեղին է, որովհետև ասուլիսի այդ ամբողջ հատվածը լի էր մանիպուլյացիաներով և ակնհայտ փաստերի խեղաթյուրմամբ: Ցավոք սրտի, հասարակությանը ներկայացվեցին այնպիսի թեզեր, որոնք մի կողմից՝ չէին համապատասխանում իրականությանը, մյուս կողմից՝ հասարակության լայն շերտերի համար այդ մանրամասները գուցե հասանելի չլինեն: Առաջինը՝ կապված սահմանների և այլ հողային պահանջների հետ: Այո՛, Հայաստանի Հանրապետությունը երբեք Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել՝ ո՛չ Առաջին, ո՛չ Երկրորդ, ո՛չ Երրորդ նախագահների օրոք, և, այո՛, հայտարարություններ, տարբեր հարցազրույցներ նաև թուրք լրագրողներին են տվել, ասել են, որ ՀՀ որևէ պաշտոնյա Թուրքիայից հողային պահանջ չունի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը գնում է Թուրքիայի այն հայտնի նախապայմանին և ճանաչում է Կարսի պայմանագիրը: Այստեղ մանրուքն ու մանրամասնը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, բայց Հայաստանը պաշտոնապես Կարսի պայմանագիրը՝ 1921թ., չի ճանաչել՝ այն համարելով անօրինական: Ինչո՞ւ, որովհետև Կարսի պայմանագիրը, որով գծվել են մեր սահմանները, լեգիտիմության պակաս ունի, քանի որ ստորագրող կողմերը՝ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան, միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել, այսինքն ստորագրող կողմերը լեգիտիմության խնդիր են ունեցել՝ առաջին:

Երկրորդ՝ այդ պայմանագրով լիովին անհիմն որոշ տարածքներ ՀՀ-ից, այդ թվում՝ Անի քաղաքը, Սուրմալուն և այլն, հանձնվել են Թուրքիային: Անգամ Սովետական Հայաստանի ղեկավարները, մասնավորապես՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, պայքարել են դրա դեմ, ըստ էության, չընդունելով այդ պայմանագիրը: Եվ ձևակերպումը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Թուրքիայից այս պահին հողային պահանջներ չունի, բայց Կարսի պայմանագիրը չի համարում լեգիտիմ և Կարսի պայմանագիրը չի ճանաչում: Նույնիսկ մենք ձևակերպում ունենք՝ բանակցություններից մեկի ժամանակ է եղել հայ-թուրքական, Թուրքիայի օրինական սահմանները ճանաչում ենք, կասկածի տակ դնելով, որ օրինակ՝ Սուրմալուն օրինական առումով Թուրքիային պատկանել չէր կարող: Այսինքն՝ Փաշինյանը մանիպուլյացնում է, խառնելով երկու տարբեր բաներ: Թուրքիայի նախապայմանը Կարսի պայմանագիրը ճանաչելն է, կոնկրետ տերմինով, այլ ոչ թե Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular