ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց արծիվները» պատրաստ են կռվել ՆԱՏՕ-ի դեմ. պարտավոր են օգնել միակ դաշնակցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ վերջին 30 տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ազգասպան գործողություններ են իրականացվել, և դա հիմնականում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ ի դեմս ԱՄՆ-ի, անմիջական հրահրման արդյունքում: Այդ մասին ասված է «Հայոց Արծիվներ-Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, զինված ուժերի գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ։

«Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, որը ստրկացնում և ոչնչացնում է անկախ ժողովուրդներին, ինքնիշխան պետություններին, խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով, փորձում է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ իբր պաշտպանելու համար Ուկրաինան, որը ոչնչացվում է նույն հավաքական Արևմուտքի կողմից։ Երեք տասնամյակ ես նշել եմ, որ Հայաստանի և Հայկական լեռնաշխարհում ապրող հայերի համար արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ համագործակցության միակ և ճշմարիտ ճանապարհը Ռուսաստանի հետ ազնիվ և իսկական բարեկամությունն է։ Ուստի «Հայոց Արծիվներ-Միացյալ Հայաստան» կուսակցությունը լիովին մերժում է ՆԱՏՕ-ի գործունեությունը մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետությունում, և կոչ է անում ՀՀ կառավարությանը անհապաղ հեռացնել ՆԱՏՕ-ին Հայաստանից, հակառակ դեպքում մենք ինքներս կհեռացնենք այն»,- ասել է Ասրյանը առանց հստակեցնելու, թե Անդրկովկասյան հանրապետությունում ՆԱՏՕ-ի ի՞նչ ներկայության մասին է խոսքը։ 

«Հայոց արծիվները» միաժամանակ կոչ են արել Հայաստանի իշխանություններին բաց պաշտպանությամբ հանդես գալ իրենց միակ ռազմավարական դաշնակցի նկատմամբ։

«Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների դեպքում Հայաստանի կառավարությունը պարտավոր է ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությանը, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության միակ երաշխավորն է»,- ասված է կոչում։

«Հայոց արծիվների» առաջնորդի հրամանատարությամբ գործող կամավորական ջոկատը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ սկսի բարեկամ Ռուսաստանի դեմ, ապա նրանք պատերազմին կմասնակցեն ՌԴ ԶՈւ կազմում։

«Հայոց արծիվների» առաջնորդը նախկինում ևս հայտարարություններ է արել իր ղեկավարած կամավորական ջոկատի՝ ռուսական բանակի շարքերը համալրելու և ՆԱՏՕ-ի ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular