Նիկոլը վախեցած է, վախից դիմում է՝ ասելով․«Ինձ պոկեք էստեղից, ես չեմ կարողանում»․ Գեղամ Նազարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր, հրավիրված ասուլիսի ժամանակ, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Հիմնավորելով խոսքը բանախոսն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին շատ լավ է ճանաչում, և վստահ է, որ նա վախենում է։ Անգամ հայտարարությունները վախից է կատարում։ Նազարյանը նշեց՝ ինքը չի կարողանում հանրությանը, քաղաքական ուժերին և անգամ իր ընկերներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է և օգնության կարիք ունի։
«Նա օգնության աղերսով դիմում է մեզ, որ իրեն փրկենք, իսկ մենք թմբիրի մեջ նստած ինչ-որ բաներ ենք քննարկում, էս մարդը աղերսով ասում է ինձ պոկեք էստեղից, ես չեմ կարողանում »,-ասաց Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում