ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ​​ՌԴ-ն հարձակվի, դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը. Բայդենը Պուտինին անձնական պատժամիջոցներով է սպառնացել Ուկրաինա ներխուժման դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ արևմտյան առաջնորդները ուժեղացնում են ռազմական նախապատրաստական աշխատանքները, ՆԱՏՕ-ն ուժերը բերել է պատրաստության վիճակ՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի զորքերի կուտակման:

Ըստ Բայդենի՝ եթե Ռուսաստանը հարձակվի, դա կլինի «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը», որը «կփոխի աշխարհը»։ Նախագահն ասել է, որ կքննարկի մշակվող միջոցառումների շարքին Պուտինի դեմ ուղղակի պատժամիջոցներ ավելացնելու հարցը:

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular