ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու գրասենյակի ղեկավարը հերքել է Դոնբասի հանրապետությունների հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հերքել է գերմանական Deutsche Welle (DW) մեդիաընկերության տեղեկությունն այն մասին, որ չորեքշաբթի Փարիզում Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների խորհրդականների բանակցությունների ժամանակ իբր, կհամաձայնեցվի Ուկրաինայի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների ուղիղ ամսաթիվը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներում, մնում է անփոփոխ, այն համապատասխանում է ուկրաինական շահերին։ Անջատողականների հետ ուղղակի բանակցություններ չեն եղել և չեն լինելու...», - ասել է նա:

Նրա խոսքով, ներկայում նորմանդական ձևաչափով խորհրդականների մակարդակով հանդիպման կոնկրետ օրակարգ չկա։ Ուկրաինական կողմը նախատեսում է քննարկել հրադադարի վերականգնման, հումանիտար հարցերի, անցակետերի բացման, ինչպես նաև նորմանդական ձևաչափով հետագա աշխատանքը։

Նա նաև հիշեցրել է, որ միայն Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն իրավունք ունեն հաստատել ցանկացած փաստաթուղթ, իսկ խորհրդականների և նախարարների հանդիպումները բացառապես խորհրդատվական են։

Նորմանդական ձևաչափը գործում է 2014 թվականի հունիսից։ Այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել ևս հինգ գագաթնաժողով, վերջինը՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular