ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թվի նոր ռեկորդ է սահմանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը նոր առավելագույն ցուցանիշն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, իսկ մահացու դեպքերինը՝ 1 տոկոսով, լույս հունվարի 26-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված է ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում, հունվարի 17-ից մինչև 23-ն արձանագրվել է «COVID-19-ի նոր դեպքերի թվի հինգտոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ». ստացվել են հաղորդումներ 21 362 288 մարդու վարկաման մասին: Յոթ օրում արձանագրվել է 49 890 մահացու դեպք, ինչը 1 տոկոսով  ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա (հունվարի 10 – 16) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 39 տոկոսով, Հարավ-արևելյան Ասիայում (36 տոկոսով) և Եվրոպայում՝ 13 տոկոսով, մինչդեռ Աֆրիկայում և Ամերիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 31 տոկոսով և 10 տոկոսով:

Եվրոպայում շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը, և նրան է բաժին ընկնում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 47 տոկոսը: Մահացությունն առանձնապես խիստ աճել է Հարավ-արևելյան Ասիայում՝ 44 տոկոսով և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 15 տոկոսով: Միևնույն ժամանակ Աֆրիկայում, Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում այն նվազել է համապատասխանաբար 14 տոկոսով, 12 տոկոսով և 5 տոկոսով:

Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ն (4 215 852): Այնուհետև հաջորդում են Ֆրանսիան (2 443 821),Հնդկաստանը (2 115 100), Իտալիան (1 231 741) և Բրազիլիան (824 279): ԱՀԿ-ի տվյալներով՝ հունվարի 25-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել են 352 796 704 ախտահարված և 5 600 434 մահացած: Անցած օրն ստացվել են հաղորդումներ վարակման 2 158 785 դեպքերի և 6189 վախճանի մասինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular