ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մաքսավորի միջազգային օրը, Ավստրալիա՝ Ավստրալիայի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Դուարթեի օր, Ուգանդա՝ Ազատության օր, Հնդկաստան՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909 –ծնվել է նկարիչ Մհեր Աբեղյանը:

1914- կնքվել է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Նահանգապետերի թեկնածություններն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):

1922 - Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը: 

1924– ծնվել է նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ռաֆայել Ղազարյանը:

1944 – վախճանվել է ռումին գրող, հասարակական գործիչ, հայասեր Սմարանդա Գեորգիուն:

1951 –վախճանվել է անգլիահայ գրող, թարգմանիչ Զաբել Բոյաջյանը:

1983 –վախճանվել է դերասան Դորի Ամիրբեկյանը:

 1992-ղարաբաղյան հակամարտության ժամանակ ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել հայկական Դաշտալի գյուղի ուղղությամբ և, տալով հարյուրից ավել զոհեր, նահանջել են:

2017- Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու դատախազության որոշումը:

2019 —վախճանվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Միշել Լեգրանը:

2020- վարչապետ Փաշինյանը բացահայտել է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրեն թանկարժեք գրիչ նվիրել և ակնարկել իր «իջևանցու փեսա» լինելը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1340 —էդուարդ 3-րդը հայտարարվել է Ֆրանսիայի թագավոր:

1500– Յանսե Պիսենը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Բրազիլիայում և ուսումնասիրել Ամազոնը:

1525 —հայտնվել է Ռուսաստանի առաջին տպագիր քարտեզը՝ Մոսկովյան հողերի քարտեզը:

1531 —Լիսաբոնում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 30 000 մարդ:

1697 —Իոհան Բեռնուլին առաջարկել է բրատիստոխրոնի մասին ոչ ճիշտ լուծում, որին ի պատասխան 5 գիտնականներ հրապարակել են ճիշտ լուծումը, որի արդյունքում հայտնվել է մաթեմատիկայի նոր ճյուղ՝ վարիացիոն հաշվարկի ճյուղը:

1788 – կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնել է առաջին բնակավայրը, որը հետագայում դարձել է Սիդնեյ քաղաքը:

1823 —վախճանվել է անգլիացի բժիշկ, վիրաբույժ, բնական ծաղկի վակցինայի հայնաբերող Էդուարդ Ջենները:

1837– Միչիգանը դարձել է ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:

1871 —ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ զինադադար է կնքվել շրջափակված Փարիզի և պրուսական բանակի միջև:

1891 —վախճանվել է գերմանացի կոնստրուկտոր Նիկոլաուս Ավգուստ Օտտոն, որը ստեղծել է քառատակտ ներքին այրման շարժիչը:

1893 —վախճանվել է ամերիկացի գեներալ Էբներ Դաբլդեյը, որին են վերագրում բեյսբոլ խաղի ստեղծումը:

1911 —առաջին թռիչքն է իրականացրել Կլեն Կյորտիսը իր ստեղծած աշխարհում առաջին հիդրոպլանով:

– ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պոլիկարպ Կաշը:

1918 –ծնվել է ռումինացի քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեսկուն:

1924 —Պետրոգրադի խորհրդի 2-րդ համագումարը որոշել է Պետրոգրադը վերանվանել Լենինգրադի:

1925– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր Փոլ Նյումանը:

1934– Գերմանիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիր:

1939 —Վաշինգտոնում տեսական ֆիզիկայի համաժողովի ժամանակ Նիլս Բորը հայտարարել է ուրանի տրոհման հայտնագործության մասին:

1943 –վախճանվել է խորհրդային գենետիկ, բուսաբան, աշխարհագրագետ Նիկոլայ Վավիլովը:

1950 - Հնդկաստանը դարձել է անկախ պետություն:

1965 - Հինդին դարձել է Հնդկաստանի պետական լեզու:

1980 - Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular