ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող խմբակցությունը օրեր առաջ ԱԺ քննարկման ժամանակ մերժեց սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հարցի քննարկումը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Անդրադառնալով ԱԺ քննարկումներին` քաղաքագետն ասաց․ ««Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը բարձրացրեց տարածքային ամբողջականության խախտման հարցերը, որին վարչապետը խուսափեց պատասխանել։ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով խուսափեց այդ հարցերին պատասխանելուց։ Ադրբեջանը կարծես մերժել է հայկական կողմի առաջարկը՝ զորքերի հետքաշման վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ առաջիկայում այս հարցով ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ կլինեն, որպեսզի արագ իրականացվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օրերս էլ նաև Լավրովը նշեցին, որ իրենք հանդես են գալիս հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ սահմանազատում իրականացնելու հարցով։

Իմ համոզմամբ, Ռուսաստանը շահագրգռված է այս գործընթացով, որ Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ բերի։ Բայց այստեղ կա մի նրբություն՝ չեն կարող այդ ռազմաքաղաքական և տնտեսական միության մեջ լինել երկրներ, որոնք միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ։ Իսկ դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ ունենալու համար Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի իրականացվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո արդեն Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ և ՀԱՊԿ տեխնիկական հարց կլինի։»

Անդրադառնալով այսօրվա խորհրդարանի աշխատանքին` քաղաքագետն ասաց․ «Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է իր կազմով։ Մարդիկ են ընտրված, ովքեր մեծամասամբ քաղաքական ու պետական մտածելակերպ չունեն։ Նրանք մարդիկ են, ովքեր միայն էժանագին PR-ով ու պոպուլիզմով են զբաղված։ Նրանց մեծ մասին հենց դրա համար էլ բերել են խորհրդարան։ Այսօր մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է, որից ուղղակիորեն տուժելու է նաև Հայաստանը։ Մեր խորհրդարանին այս հարցերը պետք է մտահոգեին։ Այսօր Ռուսաստան-Ուկրաինա լարվածության ֆոնին, եթե Ռուսաստանը պատերազմ սկսի, ապա միանշանակ է, որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ դրա հետևանքով մենք նույնպես տուժելու ենք, որովհետև Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ Եվ ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի վրա։ Նաև չի բացառվում, որ եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակն ավելի լարվի, Ադրբեջանը կփորձի օգտվել այդ իրավիճակից և սահմանին լարումեր կառաջացնի, ինչին չգիտեմ, թե ինչքանով ենք պատրաստ։ Այսինքն՝ մեր առաջ ծառացած խնդիրներն այսօր բավական շատ են, իսկ խորհրդարանում զբաղված են էժանագին պոպուլիզմով և ոչ ավելի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular