ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործունեության փոփոխություն. հայ ամուսնական զույգը համաճարակի ժամանակ բացել է ճագարների սեփական ֆերմա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ Հայաստանից մի զույգ իր  մասնագիտությունն է գտել համաճարակի ժամանակ: Կարանտինի պատճառով նրանք կորցրել են իրենց աշխատանքը զբոսաշրջության ոլորտում և բացել ճագարների ֆերմա։ Նրանք իրենց նոր փորձով կիսվել են MIR 24-ի թղթակից Վարդ Մկրտչյանի հետ։

Այս ճագարները ընդամենը երկու օրական են։ Առայժմ նրանց համար ամենակարևորը ջերմությունն ու մոր կաթն է։ Ընդամենը երկու շաբաթ և փոքրիկ ձագերին արդեն կարելի է մնացած ճագարների հետ պահել: «Սրանք կալիֆորնիական ճագարներ են՝ սպիտակ մորթով։ Դա շատ սիրված ցեղատեսակ է: Մսից բացի գնահատվում է նաև նրանց մորթին։ Բացի այդ, նրանց գոմաղբը նույնպես դեն չի նետվում, այն կարելի է օգտագործել որպես գերազանց պարարտանյութ և օգտագործել ֆերմայում»,- պատմել է ֆերմեր Աելիտա Չոբանյանը։

Երբ զբոսաշրջային բիզնեսը ստիպված էր փակվել համաճարակի ժամանակ, Աելիտան և նրա ամուսինը որոշել են փոխել աշխատանքի ուղղությունը: Նրանք տնակի նկուղը վերածել են ֆերմայի, գնել են վանդակներ և սնունդ։ Սկսել են 20 ճագարով, և մեկ տարում դրանց թիվը հասցրել գրեթե 300-ի։ «Հանրապետությունում ճագարներ բուծվում են, բայց դա մեծ մասշտաբներով չէ։ ճագարի մսի պահանջարկը մեծ է, քանի այն  առողջարար է, դիետիկ։ Բացի այդ, բուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում, իսկ կենդանիներն իրենք են արագորեն բազմանում, երկու ամիսը մեկ էգը կարող է վեց-յոթ ձագ լույս աշխարհ բերել»,- պարզաբանել է Աելիտա Չոբանյանը։

Գաղափարը իսկական բիզնես գտածո է դարձել։ Զույգը որոշել է ընդլայնվել, սակայն գումարը չի բավականացրել։ Նրանք բիզնես ծրագիր են ուղարկել ՄԱԿ-ի գյուղատնտեսության զարգացման ծրագրին և շահել դրամաշնորհ: Արդյունքում իրենց տնից ոչ հեռու հողատարածք են գնել և նոր ֆերմա կառուցել։ «Նոր շենքը հագեցած է օդափոխության համակարգով, ջեռուցմամբ և կոյուղով։ Ավելի բարենպաստ պայմաններ են։ Մենք արդեն բավականաչափ փորձ ունենք, ուստի նոր պայմաններում կփորձենք բարձրացնել ծնելիությունը, ընդլայնել մեր տնտեսությունը՝ հասցնելով այն 500 ճագարի»,- ասել է ֆերմեր Նվեր Ավետիսյանը։

Առայժմ ճագարի միսը վաճառվում է սոցիալական ցանցերի միջոցով։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դրա մատակարարումը տեղի ռեստորաններին, սուպերմարկետներին և շուկաներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular