ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


QR կոդի սկանավորումը խնդիր առաջացնում անձնական տվյալների պաշտպանության տեսակետից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային սննդի և այլ վայրերում մարդկանցից պահանջում են QR կոդ և որոշ տեղերում սկանավորում են այն։

Այս թեմայի մասին զրուցել ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հարցին, թե QR կոդի սկանավորումը, անձնական տվյալների գաղտնիության տեսանկյունից, վտանգավո՞ր է, թե՞ որևէ խնդիր չկա` մեդիափորձագետն ասաց․ « Բնականաբար խնդիր կա, որովհետև սկանավորողը ստանում է չափից շատ տեղեկատվություն, որն իրեն պետք չէ, այսինքն՝ այն երկրներում, որտեղ անձնական տվյալները գնահատվում են, հիմնականում այսպես է կատարվում գործընթացը․ սկանավորողը պարզապես տեսնում է կանաչ նշան, որտեղ նշված է, որ տվյալ անձը կարող է մուտք գործել։ Նշանակում է, սկանավորման ժամանակ համակարգն իրեն պատասխան է ուղարկում, որ այդ մարդն ունի թեստ կամ պատվաստված է, դրանից ավելին սկանավորողին պետք էլ չէ իմանալ։ Մեր դեպքում, եթե սկանավորում են, տվյալ մարդու Արմեդի անձնական էջ է մուտք գործում, որտեղ գրված է անունը, ազգանունը, ծննդյան թիվը և անձնագրի համարը, որը, բնականաբար, արդեն անձնական տվյալ է, ու եթե այստեղ նայենք այն տեսանկյունից, որ պետությունը շատ շռայլ տարածում է մեր անձնական տվյալները, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում էլ տեղադրելով մեր հասցեն, նաև ստորագրությունը։ Այս ամենը համադրելով՝ կարելի է մարդու մասին շատ մեծ քանակի անձնական և շատ զգայուն տեղեկատվություն ստանալ»։

Անդրադառնալով հարցին, թե տվյալ սահմանափակման որոշման մեջ հստակ նշված չէ, որ քաղաքացիների QR կոդը պարտադիր պետք է սկանավորվի` մադիափորձագետն ասաց․ «Գիտեք, խնդիրը հենց դա է, որ մեր երկրում ոչինչ հստակ չէ՝ ո՛չ հստակ է, թե ի՞նչ տվյալներ պետք է լինեն այդ QR կոդի մեջ, ո՛չ հստակ է՝ ո՞նց պետք է ստուգել։ Տեղ կա՝ մարդուն ուղղակի հարցնում են՝ ունե՞ս, թողնում են, անցնում է, տեղ կա՝ սկանավորում են։ Այսինքն՝ եթե չկա հստակություն, մենք պետք է դիտարկենք ամենավատ տարբերակները, որոնք հասանելի են: Հաշվի առնելով, որ մարդկանց անունից օնլայն վարկ են վերցնում՝ ունենալով շատ չնչին տվյալներ, հավատացեք, որ աջ ու ձախ տվյալները սփռելով՝ լավ բանի չենք հասնի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular