ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չոբանյանը խոստանում է նպաստել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը կարծում է, որ Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չոբանյանը նման կարծիք հայտնեց հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Չոբանյանն ընդգծեց, որ, Միության գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելով, մեծ պատասխանատվություն է զգում ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու առումով։

«Իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել պատերազմի արդյունքներից հետո։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։ Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ, երկար ու հավակնոտ պետք է լինեն։ Մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխնատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ գործընկերներիս հետ միասին մենք իրականացնելու ենք դա և յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- նշեց Չոբանյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են ԱՏՁՄ 2021 թվականի գործունեության արդյունքները:  ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ 2021 թվականին ծավալուն աշխատանքներ են արվել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ: «Կարող ենք նշել, որ ԱՏՁՄ-ն ամենամեծ միությունն է, որը ներկայացնում է գրեթե բոլոր խոշոր ՏՏ կազմակերպությունները Հայաստանում:  Մեր ծրագրերը  միտված են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Եսայանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular