ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել Արևմուտքի համար. ՌԴ-ում Իրանի դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան շատ ցավոտ կլինի Արևմուտքի համար: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին Հյուսիսային Կովկասում Հյուսիսային Օսիայի շրջան կատարած այցի շրջանակում:

«Բնականաբար ԱՄՆ-ն և Արևմուտքը, ընդհանուր առմամբ, մտահոգված են նոր կոլաիցիաների ձևավորմամբ, որոնք այսօր ստեղծվում են միջազգային ասպարեզում: Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան նմանօրինակ ռազմավարական կոալիցիաներից մեկի օրինակն է»,- ընդգծել է իրանցի դեսպանը:

Դեսպանը Ռուսաստանը բնութագրել է որպես խոշոր տերություն՝ հսկայական տնտեսական, պաշտպանական, ռազմական և տեխնոլոգիական ներուժով: Չինաստանը, նրա խոսքով, քիչ է մնում շրջանցի ԱՄՆ-ին տնտեսական աճի տեմպերով: Իսկ Իրանը տնտեսապես զարգացած երկիր է, որը զգալի առաջընթաց է իրականացրել պաշտպանական ոլորտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular