ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ծրագրում է չվերթեր սկսել դեպի Հայաստանի շրջաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անկարան ծրագրում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ, գրում է «Hüriyyet» թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումները:
Ավելի վաղ Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը հայտնել էր, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Թուրքիան Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու իրավունք է տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն է տվել թուրքական «Pegasus»–ին։

«Որպես առաջին քայլ որոշվեց բացել Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այնուհետև օրակարգում դրվելու է դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել հայերի համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսիք են Կարսի մոտ գտնվող կամուրջը և շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,-գրում է թերթը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular