ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ներկայումս քննարկման փուլում ենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կհայտարարենք։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկու՞մ են նախագահի թեկնածուի տարբերակներ, առաջադրման հարց։

Հարցին՝ քննարկում են առաջադրելու՞ են, թե՞ ոչ, Մինասյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Այն չափանիշները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ և ենթադրում են նախագահի կարգավիճակի՝ համազգային նպատակների հետապնդող և համախմբում ապահովող անձին բնորոշ չափանիշներ, բնականաբար թեկնածության և առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, Մինասյանն արձագանքեց, թե առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն իրենց չափանիշները։

«Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբներում էր իր իշխանությանը, և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի» նախագահը լինել»,-ասաց Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով էլ՝ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ նա որպես ՀՀ նախագահ ուզում է տեսնել մեկին, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի վերաբերյալ։ «Այսինքն՝ մարդ, որը լուռ կլինի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով «Հետք»-ի բացահայտմանը, որ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվելիս ՀՀ-ից բացի եղել է նաև այլ երկրի քաղաքացի, պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հնչեցրած ելույթը։

«Նա բարձրաձայնում էր, որ Արմեն Սարգսյանն ունի քաղաքացիության խնդիր։ 2018-ի իշխանափոխությունից հետո նրա կողմից այդ հարցին որևէ անդրադարձ չի եղել։ Ես կարծում եմ՝ հանցակից է նաև Նիկոլ Փաշինյանը, որովհետև իմացել է փաստերով, և չի խոսել դրա մասին։ Ես նաև դրանով եմ պայմանավորում, որ երեկ իր հարցազրույցի ժամանակ փորձեց ակնհայտորեն շրջանցել այդ թեման։ Նիկոլ Փաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանին՝ քաղաքացիության խնդիրների մասով, որովհետև իմացել է և լռել»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular