ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ թեզերը վտանգավոր երանգներ են ստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանն ավելի համառոեն և ջանադրաբար է պաշտպանում ադրբեջանական քարոզչական թեզերը, որ նույնիսկ Իլհամ Ալիևը կնախանձեր նրան: Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել, պատասխանել ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին։ Սովորության համաձայն՝ Փաշինյանը կրկին սկսել է մեղադրել նախկիններին, իբր նրանք էին տասնամյակներ առաջ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և իրեն ոչինչ չէր մնում, քան հանձնել ազատագրված տարածքները Ադրբեջանին։ Մանիպուլյացիաների մի ամբողջ փաթեթով Փաշինյանը փորձել է համոզել, թե ինքը մեղավոր չէ։

«Ռացիոնալ դաշտում եկեք քննարկենք մի քանի հարցեր. էլի խոսվում է՝ Հայաստանը ճանաչի, թե չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում, բայց մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ օրենսդրության մաս կազմող, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Դա վավերացվել է դեռևս 1992 թվականին: Նույնկերպ Ադրբեջանն էլ վավերացրել է»,- ասել է Փաշինյանը։

 Վարչապետի պաշտոնը յուրացրած անձը, ի դեպ, պարզապես ստել է՝ աղավաղելով Մադրիդյան սկզբունքները։

«Գիտեք, որ Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Այստեղ նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն և  Ադրբեջանը դեռևս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիոությունը և տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում»,-ասել է նա՝ միտումնավոր չնշելով, որ մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականությանը հավասար մեկ այլ սկզբունք էլ կար՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը։ Իհարկե, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը չէր էլ կարող հիշատակել այդ կարևորագույն սկզբունքը։ Մինչդեռ տասնամյակներ շարունակ ՀՀ նախկին իշխանությունները հենց այդ կարևորագույն սկզբունքն են կարողացել ներկայացնել, պնդել միջազգային ասպարեզում, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ազատությունը։ 

Փաշինյանը նույն ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է բանակցվի Մինսկի խմբի շրջանակում։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հայտարարեց, որ խոչընդոտելու է Մինսկի խմբի աշխատանքին, իսկ արցախյան հարց այլևս գոյություն չունի։

«Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը և այնպես է նսեմացնում Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիևն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղվել»,- արձանագրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Դավիթ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular