ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով իրեն արդարացնելու գործընթաց սկսել։

«Իրականում Մարտի 1-ի գործով արձանագրումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ Արամ Բարեղամյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ի որոշումները եղավ, այդ ժամանակ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով նշված անձանց արդարացնելու համար»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռին։

Փաշինյանը նշեց, որ այն ժամանակվա իշխանությունը և այսօրվա ընդդիմությունը իրեն մեղադրում է բռնություններ հրահրելու մեջ, նաև սպանությունների պատասխանատվությունն էին իրեն վերագրում։

«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ը այդ բոլոր կետերին հստակ անդրադարձել է, արձանագրելով, որ բոլոր ելույթները, որ ես ունեցել եմ այդ ժամանակահատվածում, դրանք տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, նախկին կառավարությունը որևէ ձևով չի հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ։ Մարտի 1-ի գործով, այո, որոշումներ էլի կլինեն, բայց իրավական հետևանքներ արդեն կան, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդեն իսկ արդարացվել են։ Ես նույնպես հետևողական եմ լինելու, որպեսզի իմ գործով դիմեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն բոլոր քաղաքական շահարկումները, որ եղել են և վարչապետ դառնալուց առաջ և հետո, ՄԻԵԴ-ը անդրադարձել է, արձանագրելով, որ, այո, իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ինքն եղել է քաղաքական բանտարկյալ։

«Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, հիմնավորված և ապացուցված չեն եղել։ Իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքները անհիմն են»,- եզրափակեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular