ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչափահաս աղջնակներ, այլասերություններ, սպանություններ․ սենսացիոն ու զարհուրելի մանրամասներ Բերեզովսկու կյանքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ․ մարտի 23-ին իր երկրային կյանքն ավարտեց Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը` Բորիս Բերեզովսկին, օտարության մեջ` Մեծ Բրիտանիայում, որպես վտարանդի:

Մահից ընդամենը շաբաթներ առաջ վերաիմաստավորելով ամեն ինչ, և գրավոր դիմելով Վլադիմիր Պուտինին` թույլ տալ վերադառնալ Ռուսաստան ցանկացած նախապայմանով:
Երբեմնի ստվերային տիրակալին, կոտրելով լոգասենյակի դուռը, մահացած գտավ թիկնապահը: Ինչպես սիրում են ասել ռուսները` «դագաղը գրպաններ չունի»:

ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Մինչ ԽՍՀՄ-ի կործանումը Բերեզովսկին ավելի շուտ հայտնի էր որպես միջին կարգի գիտնական: Վկայություններ կան նաև, որ 1979-ից նա եղել է ԿԳԲ-ի գործակալ` խոշոր հաշվով, ԽՍՀՄ-ում շատերի համար կարիերային նպաստող հանգամանք: Ակադեմիկոս նա դարձավ արդեն հարստանալուց հետո` այդ տիտղոսը որպես խաղալիք նետելով դարակի հեռավոր անկյունում: Հարստանալու պատմությունն էլ ստանդարտ է և անհետաքրքիր` ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ի սպառ զրկված լինել խղճից, և դա առանձնապես հետաքրքիր չէ, Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը բաղկացած է բերեզովսկիներից, պարզապես նրանք փող չունեն…
Առավել հետաքրքիր է նրա քաղաքական դերակատարությունը. Բերեզովսկին եղել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նրա անվան հետ կապվում են բազում քաղաքական սպանություններ ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ, այդ թվում` վարչապետ Ժվանիայի սպանությունը Վրաստանում և Յուշչենկոյի թունավորումն Ուկրաինայում:

Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա կապ չի ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետ, թեև 1999 թվականին քիչ ստվերային ջանքեր չի գործադրել, որպեսզի նպաստի Գոբլի ծրագրի կենսագործմանը… Սակայն ամենանշանակալին նրա դերն էր Ռուսաստանի իշխանության ներսում, հենց նա եղավ Վլադիմիր Պուտինին իշխանության բերողը: Դրանից և բխում է ամենահարգի վարկածը` Բերեզովսկուն սպանել են ռուսական հատուկ ծառայությունները:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ. Հայտնի է, որ հենց նրա գաղափարն էր` համեստ պետականամետ ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Պուտինին ներկայացնել Բորիս Ելցինին որպես լավագույն իրավահաջորդ: Հենց Բերեզովսկու հորդորով Պուտինը նշանակվեց վարչապետ, և Բերեզովսկուն պատկանող հեռուստակայսրության շնորհիվ Ռուսաստանին անհայտ սպան ընտրվեց նախագահ: Բերեզովսկին վստահ էր, որ Պուտինը երբեք ռեալ չի ձգտի առաջին դերակատարմանը: Նա հույս ուներ, որ կստեղծի երկու կուսակցություն. մեկը`ազգային-պահպանողական, հենց Պուտինի ղեկավարությամբ, մյուսը` լիբերալ, և երկուսի ռեալ ստվերային ղեկավարումը կպահի սեփական ձեռքերում, փաստացի մինչև կյանքի վերջ մնալով Ռուսաստանի իրական տիրակալ:

Սակայն այդ խորամանկ ծրագիրը տապալվեց` Վլադիմիր Պուտինը աստիճանաբար Բորիս Բերեզովսկուց խլեց իշխանական և լրատվական լծակները, ու ի վերջո երբեմնի ամենակարող օլիգարխը դարձավ վտարանդի: Բնականաբար, նա ատելությամբ լցվեց Պուտինի հանդեպ, և հետագայում ֆինանսավորեց բոլոր ընդդիմադիր շարժումները:
Ըստ «Ռուսական հետքի» վարկածի, Պուտինի վարչակազմը պարզապես որոշեց վերացնել Բերեզովսկուն, քանզի վերջինս գիտեր բոլոր մութ գաղտնիքներն այն մասին, թե ինչպես իրականում Պուտինը եկավ իշխանության, գումարած դրան` Բերեզովսկու ֆինանսներով են սնվում ռուսական բոլոր «նարնջագույն» շարժումները:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ. Մեծ Բրիտանիայում հաստատվելուց հետո, Բորիս Բերեզովսկին սերտորեն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, ինչը չի էլ թաքցրել իր հարցազրույցներում: Իրականում նա ռուսական ընդդիմությանը ֆինանսավորում էր ոչ թե սեփական, այլ բրիտանական հատուկ ծառայությունների փողերով: Նա միջնորդ եղավ ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այպես էլ Մերձավոր Արևելքում բրիտանական բազում դավադիր ծրագրեր իրագործելու գործում: Երբ նա մտադրվեց ցանկացած նախապայմանով վերադառնալ Ռուսաստան ու խնդրագրով դիմեց Վլադիմիր Պուտինին, բրիտանացիները որոշեցին նրան լիկվիդացնել` սեփական գաղտնի օպերացիաների մասին ճշմարտությունն ընդմիշտ գերեզմանելու նպատակով:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾ. Վերջին տարիներին Բորիս Բերեզովսկին հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ, աստղաբաշխական գումարներ վճարելով ինչպես նախկին կանանց, այնպես էլ ատելի մրցակիցներին: Ամենադաժան հարվածը դատարանում իր ախոյան Ռոման Աբրամովիչին պարտվելն էր, ինչը գործնականում սննկացնում էր Բերեզովսկուն: Նախկին ամենազորն ընկավ դեպրեսիայի մեջ և վերջ տվեց կյանքին:

«ԱՐԳԵԼՎԱԾ» ՎԱՐԿԱԾ. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Գոյություն ունի, սակայն, վարկած, որը անհարմար է աշխարհի զորավորաց համար, քանզի թույլ չի տալիս Բերեզովսկու մահը խաղարկել աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ և կիրառել դա որպես շահարկման լծակ: Դա յուրահատուկ պայմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի վարկածն է:
Բերեզովսկու դիակի հերձումը ցույց տվեց, որ նա մահացել է կախելու կամ կախվելու հետևանքով, սակայն Սքոթլանդ-Յարդը բռնության գործադրման որևէ հետք չի հայտնաբերել:

Բերեզովսկու դին հայտնաբերվել է ներսից կողպած լոգասենյակում, կողքն ընկած էր նրա շարֆը: Անշուշտ, կախվելու կամ կախելու համար շարֆը ամենահարմար գործիքը չէ, այդպիսի գործերի համար գոյություն ունի պինդ պարանների լայն տեսականի… Շարֆն առավել հարմար է մարդուն կիսախեղդ վիճակի հասցնելու համար: Ստացվում է, որ Բորիս Բերեզովսկին լոգասենյակում փակվել էր, որպեսզի բոլորից թաքուն ինքն իրեն հասցնի կիսախեղդ վիճակի, սակայն չափն անցավ և մահացավ: Սակայն նրա ինչի՞ն էր պետք ինքնակիսախեղդ լինելը…
Մի շարք ռուս բլոգերներ առաջ քաշեցին հետաքրքիր վարկած` յուրահատուկ այլասերված ինքնաբավարարման հակումների մասին, որը կոչվում է 

ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ:
Ուշագրավ է, որ այդ մասին բլոգային գրառումները ռեկորդային արագությամբ արգելափակվում էին բլոգոհոսթինգների ադմինիստրատորների կողմից: Տողերիս հեղինակը 5 օրում հայտնաբերեց այդպիսի արգելափակումների շուրջ 200 դեպք… Ուստի դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեռական այլասերումը:
ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ. սեռական ինքնագրգռման կտրուկ ուժեղացում դեպի թոքեր և հետևաբար` ամբողջ օրգանիզմ թթվածնի հոսքի կտրուկ նվազման ժամանակ: Դա ենթադրում է ինքնախեղդում այնպիսի «կառավարելի» միջոցներով, ինչպիսիք են շարֆերը, ձիգ վիրակապերը, գլխին քաշած պոլիէթիլենե տոպրակները, և այլն: Դատական բժիշկներին հայտնի է այն փաստը, որ կախելու միջոցով մահապատժի ենթարկվածների մոտ երբեմն պատահում է սերմնաժայթքում մահից առաջ: Գլխուղեղի թթվածնային քաղցը առաջացնում է տարբեր տեսիլքներ և զգացողություններ, ու ինչպես ալկոհոլի, այնպես էլ թմրանյութերի կողմից էյֆորիկ վիճակի հարուցումը կապված է այն պարզ փաստի հետ, որ դրանք հարուցում են գլխուղեղի թթվածնային քաղց, որից մահանում է նյարդային բջիջների որոշակի քանակ, որոնք և մեռնելիս գոյացնում են տարբեր հաճելի զգացողություններ: Կիսախեղդելու վիճակները առավելագույնս ուժեղ արդյունք են տալիս հենց այդ տեսակետից:

Միայն ԱՄՆ-ում արձանագրվում են շուրջ 1000 մահեր աուտոասֆիքսոֆիլիայի ակտի պահին տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Որոշ դեպքերում անգամ խեղդող միջոցից վերջին պահին ազատվելը չի փրկում սիրտի կանգ առնելուց: Այդ եղանակով մահացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոաստղ Դևիդ Քերրադայնը (խաղացել է Բիլլի դերը Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում), Արգենտինայի կառավարության անդամ Իվեն Հեյնը և բրիտանացի հռչակավոր հեռուստահաղորդավար Քրիսթիան Դիգբին:

Սակայն ի՞նչը պետք է Բերեզովսկու սեռական կյանքում բերեր սեռական այլասերության այդ ծայրահեղ տարբերակին: Պատասխանը գտնում ենք նրա սեքսուալ կենսագրությունում: Այդտեղ առկա է երկար տարիների մանկապղծություն, այդ թվում` սադոմազոխիստական դրսևորումներով:

ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ՈՒՂԵԾԻՐԸ. Բրիտանական մամուլը բավականին մանրամասն նկարագրել է Բերեզովսկու մանկապիղծ հակումները: Բրիտանիայում բնակվելու 12 տարիների ընթացքում նրա մոտ շատ հաճախ բերում էին անչափահաս աղջիկների: Այդ մանրամասները լույս աշխարհ դուրս եկան, երբ նրան դատի տվեց նախկին վարորդ-թիկնապահ, նախկինում հատուկջոկատային Մարկ Փենդլբերին: Վերջինիս վկայություններով, որոնք հնչել են նաև դատարանում, նա մանկահասակ` մինչև 16 տարեկան աղջիկներին, բերում էր օլիգարխի դղյակ:
Բացի այդ, Բերեզովսկին սիրում էր անչափահասների հետ սեքսով զբաղվել կատաղի արագությամբ սլացող ավտոմեքենայի մեջ և, վարորդի վկայությամբ, երբեմն դա անում էր միաժամանակ երկու աղջիկների հետ:
Սակայն մանկապղծությունն սկսվել էր դեռ Ռուսաստանում, դեռ 1990-ականներին: 1997-ին նա հանդիպեց այն դեռահասին, որի հետ երկար տարիներ պահպանում էր սադոմազոխիզմով ուղեկցվող սեռական կապ: Հայտնի լուսանկարիչ Լև Բորոդուլինի որդի, էրոտիկ լուսանկարչության գծով մասնագիտացած Ալեքսանդր Բորոդուլինը Բերեզովսկու մոտ բերեց 14 տարեկան Մարիանա Կոնովալովային: Նովոկուզնեցկ քաղաքից եկած այդ` արդեն իսկ որոշ քրեական հեղինակությունների ձեռքով անցած փչացած գեղեցկուհին այնքան էր դուր եկել Բերեզովսկուն, որ օլիգարխն այլևս հրաժարվեց անչափահաս պոռնիկների մատակարար ոմն Լիստերմանի ծառայություններից: Փ

չացած պարմանուհին և օլիգարխը իրար լավ համապատասխանում էին: Բերեզովսկին նրան հրապարակավ նվաստացնում էր` այսպես, 1999-ին «Էլդորադո» ռեստորանում, ռուս լրագրողների վկայությամբ, Մարիանան, մտնելով խնջույքի սեղանի տակ, Բերեզովսկուն մինեթ էր անում` չքաշվելով սեղանակիցների և մատուցողների ներկայությունից:

Օլիգարխը նրան տներ և շքեղ ավտոմեքենաներ էր նվիրում, նա Մարիանայի ծննդյան օրերի տոնակատարություններին հրավիրում էր ամանահռչակավոր էստրադային աստղերին, բայց նաև ծեծում ու նվաստացնում էր սիրուհուն, և ըստ ռուսական դեղին մամուլի, նաև սադոմազոխիստական գործիքներ էին կիրառվում: Սակայն Մարիանան նույնպես նվաստացնում էր այդ ամենազոր օլիգարխին, վերջինիս ընկերների ներկայությամբ նրան անվանելով «կեղտոտ գարշելի ջհուդ»:

Նա բավականին հաճախ դավաճանում էր Բերեզովսկուն տարբեր երիտասարդների հետ, որոնք բոլորը (այդ թվում մեր հայրենակից Աղաջանովը) սպանվել են, և սպանությունները չեն բացահայտվել: Ի վերջո, երբ Մարիանան դարձավ չափահաս, նրանց կապը կտրվեց, և Մարիանա Կոնովալովան հայտնվեց արտերկրում: Սակայն սադոմազոխիզմի տարրերով հակումը մանկահասակ աղջիկների նկատմամբ նրա մոտ պահպանվեց ընդմիշտ: Դա տարավ դեպի սեքսի էքստրեմալ տեսակներ (զորօրինակ` 250 կմ/ժամ արագությամբ Լոնդոնով սլացող ավտոմեքենայի մեջ), ու ի վերջո հանգեցրեց դեպի ինքնաբավարարում ինքնախեղդման պայմաններում: Ու սեփական շարֆը սպանեց երբեմնի գերհզոր և գերազդեցիկ օլիգարխին 67 տարեկան հասակում, գարնանային օրահավասարից երկու օր անց, որն ապրեց որպես հրեշավոր սրիկա և մեռավ անհեթեթ ու ծիծաղելի…

ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular