ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 22֊ից համավարակի հետ կապված նոր սահմանափակումներ են մտել ուժի մեջ։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հարցին, թե այդ սահմանափակումները տնտեսական ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ` տնտեսագետն ասել է. « Չեմ կարծում, թե այդ սահմանափակումները բացասաբար ազդեն տնտեսության վրա: Գուցե առանձին ձեռնարկություններ կամ բիզնեսներ որոշակի տուժեն, բայց տնտեսության վրա, ընդհանուր առմամբ, զգալի ազդեցություն չեն ունենա: Այդ սահմանափակումները, իմ կարծիքով, պետք է դիտարկել համավարակի դեմ պայքարի տեսանկյունից»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը կարողանո՞ւմ է տնտեսական ճգնաժամից դուրս գալ` տնտեսագետն ասաց. «Շուտով կհրապարակվեն դեկտեմբերի վիճակագրական տվյալները, որոնք թույլ կտան ավելի պարզ ու հիմնավոր տեսակետ հայտնել: Բայց տպավորությունն այնպիսին է, որ ամեն դեպքում այն ճգնաժամը, որը սկսվել էր 2020 թվականի մարտից, ավարտվում է: Կարող եմ ասել, որ վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել է: Բայց չեմ կարող ասել, թե որքանով է կայուն այդ միտումը: Պետք է ընդգծեմ, որ բարելավվել ասելով՝ նկատի չունեմ, թե մենք վերադարձել ենք նախահամավարակային կամ նախապատերազմական վիճակին, այլ կարողանում ենք դուրս գալ ճգնաժամից: Տնտեսական ցուցանիշները բարելավել ենք ճգնաժամային ժամանակահատվածի համեմատ: Այսինքն՝ ցանկացած ճգնաժամի ժամանակ կա ամենացածր կետ, որից հետո սկսվում է բարձրացում: Ա՛յ հիմա մենք արդեն եկել ենք այդ բարձրացման ժամանակաշրջան, որը հավանաբար սկսվել է 2021-ի նոյեմբերից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular