ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր մի քանի փաստ բռնցքամարտի մասին, որոնց մասին դուք չգիտեք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ներկայացնում ենք Ձեզ մի քանի հետաքրքրաշարժ փաստ բռնցքամարտի մասին.

 

 

Բռնցքամարտ, բոքս, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջև։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզական պատրաստվածության։ Տեխնիկական և մարտավարական առումով բոքսը սպորտի առավել բարդ ձևերից է։

1. Բռնցքամարտի ձեռնոցների քաշը չափվում է բացառապես ունցիաներով և կարող է միայն զույգթվանի կշիռ ունենալ:

2. Հանրահայտ «Ռոկի 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սիլվեստեր Ստալոնեն (Ռոկիի դերակատար) առաջարկել է Դոլֆ Լուդգրենին (Իվան Դրագայի դերակատար) ռինգում մարտնչել ամբողջ ուժով, որպեսզի մարտի կադրերը մաքսիմալ արժանահավատ լինեն: Արդյունքում՝ Լունդգրենն այնպես է ջարդել Ստալոնեին, որ վերջինս 8 օր պառկել է հիվանդանոցում:

3. Միակ բռնցքամարտիկը, ով չի պարտվել ոչ մի մարտում, եղել է լեգենդար Ռոկի Մարչիանոն: Նա պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է իր բոլոր 49 մարտերում, որից 43-ը՝ նոկաուտով:

4. Մեր ժամանակների ամենախիզախ և անզիջում բռնցքամարտիկներից մեկը` Արտուրո Գատին, մի անգամ հայտարարել է, որ կյանքում ոչ ոքից չի վախենում, բացի իր մորից:

5. 2003 թ. ի հայտ է եկել բավականին զվարճալի սպորտաձև` շախբոքս: Սա շախմատի և բռնցքամարտի խառնուրդ է: Անց է կացվում ընդամենը 11 ռաունդ: Զույգ ռաունդների ժամանակ մարզիկները բռնցքամարտում են, իսկ կենտերի ժամանակ շախմատ են խաղում: Հաղթում է նա, ով մրցակցին մատ է անում կամ նոկաուտի է ենթարկում: Հետաքրքիր է, որ անցկացվում են շախբոքսի տարբեր մակարդակների մրցաշարեր, մինչև անգամ՝ Աշխարհի չեմպիոնատ:

6. Ամենաարագ մեծ գումարը բռնցքամարտում աշխատել է Մայք Թայսոնը, երբ 91 վայրկյանում նոկաուտի ենթարկելով Մայքլ Սպինքսին՝ ստացավ 20 մլն դոլար:

7. Տարասեռ բռնցքամարտիկների միջև առաջին պաշտոնական մենամարտը կայացել է 1999 թ.: Ինչքան էլ զարմանալի լինի, հաղթել է կին բռնցքամարտիկը:

8. Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը զբաղվել է բռնցքամարտով, դասագրքեր է ստացել Մեծ Բրիտանիայից և նույնիսկ մարզել է իր ընկերներին:

9. Բռնցքամարտի մեծ երկրպագու է եղել նաև Հեմինգուեյը, ով Քի Ուեսթի իր առանձնատանը կառուցել էր իսկական ռինգ և հաճույքով մենամարտում էր հյուրերի հետ:

10. Չարլի Չապլինը շատ էր սիրում բռնցքամարտը, հաճույքով հաճախում էր մրցումներին և երբեմն նույնիսկ ինքն էր մասնակցում մարտերին:

11. Բռնցքամարտով են զբաղվել նաև Վլադիմիր Վիսոցկին և Ալեքսանդր Ռուզենբաումը: Ռոզենբաումը նույնիսկ եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու:

12. Հայտնի ամերիկացի դերասան Միկի Ռուրկը կինոյից հեռանալուց հետո սկսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան: Լուրջ հաջողությունների նա չի հասել, բայց այ, դերասանի դեմքը հիմնարար տուժել է:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular