ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ձախողել հերթական սահմանափակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն երկու օր է՝ Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Կորոնավիրուսի վարակման թվերի աճին զուգահեռ գործող իշխանությունները սկսել են իբր ակտիվորեն սահմանափակումներ իրականացնել, սակայն հերթական անգամ ձախողելու են կորոնավիրուսի դեմ պայքարը, փոխարենը՝ լուրջ վնաս են հասցնելու տնտեսվարողներին։

Առաջին և լուրջ վնասը հասցվելու է ռեստորաններին և սրճարաններին, QR կոդ չունեցող քաղաքացիները կխուսափեն այդ հաստատություններ այցելելուց, իսկ ռեստորանների եկամուտները շեշտակի կնվազեն։ Սահմանափակումները ներդնելուց առաջ էլ գործարարները բողոքի ձայն էին բարձրացնում, սակայն նրանց բողոքները մնացին «ձայն բարբառո անապատի»։ Նվազելու են նաև այցելությունները մշակութային հաստատություններ։ Լուրջ դժգոհություններ են առաջացրել նաև կոդերի ստուգման ժամանակ մարդկանց անհատական տվյալների հանրայնացման դեպքերը։

Ըստ էության, առողջապահութան նախարարությունն ու ստուգող տեսչական մարմինները մատչելիություն են ունենում անհատական տվյալներին, մինչդեռ կարելի էր կարճ ժամանակում ճիշտ համակարգ ստեղծել, և առանց տվյալների արտահոսքի իրականացնել ստուգումները։ Խնդիր է նաև ստուգողների ռեսուրսների անբավարարությունը։ Տեսչական մարմինները, ոստիկանությունը, նախարարությունը ֆիզիկապես ի վիճակի չեն լինելու ամբողջ ծավալով ստուգումներ իրականացնել, բացի այդ՝ աշխատակիցները բավարար չափով հրահանգավորված չեն, կամ էլ, ինչն ավելի տարակուսելի է, ջանասիրաբար չեն իրականացնում իրենց պարտականությունները։ Արդյունքում, կեղծ կամ մեկ ուրիշի QR-կոդով առանց խնդրի կարող են ռեստորան էլ այցելել, համերգասրահներ էլ։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն, ի դեպ, արդեն իսկ այդպիսի մի դեպքի մասին է հայտնել։ Մարդիկ կեղծ թեսթերով կամ այլոց QR-կոդերի սքրիններով կարողացել են մուտք գործել համերգասրահներ, իսկ տեխնիկական միջոցներից առանձնապես գլուխ չհանող տարեց մարդիկ մնացել են դրսում։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ կարծիքներ են շրջանառվում, որ այս սահմանափակումները կորոնավիրուսի տարածման վրա զրոյական ազդեցություն են ունենալու։ Այս հանգամանքը, թերևս, բնավ չի մտահոգում փաշինյանական վարչախմբին։ ԱՀԿ-ին դուր գալու համար հերթապահ «պտիչկա» կդնեն, կանցնեն առաջ, իսկ արդեն այսօր կորոնավիրուսի վարակման 688 նոր դեպք է գրանցվել։

Արման Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular