ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Քիմ Քարդաշյանի հայտնի «թաց զգեստի» հեղինակ Թիերի Մուգլերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Կիրակի կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի նորաձևության դիզայներ Թիերի Մուգլերը, որի ստեղծած հագուստները կրել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից մինչև Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան և Բեյոնսեն: Ի դեպ, Քարդաշյանի կրած հանրահայտ «թաց զգեստի» հեղինակը հենց նա է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Mugler նորաձևության տան հիմնադիրը 73 տարեկան էր: Մահվան պատճառն անհայտ է:

Մուգլերը ծնվել է Ստրասբուրգում 1948 թվականի դեկտեմբերին։ Նա Փարիզ է եկել 20 տարեկանում և 1973 թվականին ստեղծել իր սեփական «Cafe de Paris» ապրանքանիշը, մեկ տարի անց հիմնել է Թիերի Մուգլերի նորաձևության տունը։ Նորաձևության դիզայները համադրել է դասականն ու ժամանակակից միտումները։

Դիզայները ճանաչում է ստացել 1980-ականներին:

Iconic French fashion designer Thierry Mugler, whose designs were warn by entertainment royalty from Kim Kardashian to Lady Gaga to Beyonce, is dead at the age of 73Mugler (center) and members of Dee Lite band attend a fashion week party in the 1980sMugler, seen at the dress rehearsal of his show 'The Wyld - Not of this world' in October 2014Mugler, seen here in Paris in July of 1992 at a fashion showThierry Mugler (right) and Jean Paul Gaultier attend a fashion week Party at Les Bains Douches in the 1990s in ParisKim Kardashian West wore Mugler as recently as the 2019 Met GalaKardashian, seen here with Mugler at the opening of an exhibition in Montreal, was part of a revival of his designs in 2019

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular