ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նախագահը հեռացավ, որ չհեռացնեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական է տվել նախագահի պաշտոնից։ Ծավալուն իր պարզաբանումների մեջ Արմեն Սարգսյանը տողատակով խոստովանում է, որ պարզապես չուներ լիազորություններ՝ դիմադրելու Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին, չորս տարի շարունակ դարձել էր Փաշինյանի խամաճիկը, և որպես քաղաքական ֆիգուր զուրկ էր դեմքից ու իրավասություններից։ Սարգսյանը նաև խոստովանում է, որ իրեն թույլ չեն տվել օգտագործել իր կապերն ու արտերկրում ունեցած ճանաչումը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները մշտապես խանդով են վերաբերվել Արմեն Սարգսյանի անձին, հնարավորինս սահմանափակել նրա լիազորությունները՝ դարձնելով ընդամենը օրենքները դակող կամ վարչապետի առաջարկությամբ նշանակումներ իրականացնող։ Հատկապես ԱԳՆ-ն պարբերաբար խոչընդոտել է Արմեն Սարգսյանի աշխատանքը, երբեմն էլ թույլ չի տվել անհրաժեշտ այցեր կատարել արտերկիր։ Փոխարենը Արմեն Սարգսյանն այնքան էլ դժգոհ չէր մանուկների հետ պաղպաղակ ուտելու, տարվա զգալի մասը արձակուրդներում անցկացնելու, նախագահական ինստիտուտի լիազորություններից լիուլի օգտվելու, և պարտականություններից զերծ մնալու հնարավորությունից։ Սարգսյանը նաև պարզորոշ ընդգծում է, որ իր հրաժարականը կապված է Սահմանադրական փոփոխությունների հետ, որ նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնաժողով ստեղծելով և յուրայինների մի ողջ բազմություն խցկելով այդ կառույց։

«Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Ընդսմին, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Արմեն Սարգսյանին պարզապես ցույց էին տալու դուռը և առանց կարեկցանքի նշույլի ուղարկեին իր եկած տեղը։ Հրաժարականից հետո հնչող վարկածներում նշվում է նաև ինչ-որ դավադրության մասին։ Չի բացառվում, որ Արմեն Սարգսյանին պարտադրեին հակահայկական բովանդակությամբ փաստաթուղթ վավերացնել։ Արմեն Սարգսյանը նախընտրեց ինքը հեռանալ՝ վերջ դնելով անփառունակ պաշտոնավարման իր քառամյակին։ Իսկ երկրի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը մտադիր է վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին, ինքն էլ ստանձնել նախագահի պաշտոնը։

Սամվել Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular