ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի հետ ՀՕՊ համակարգը չի պաշտպանելու Արցախը, ուրեմն չի պաշտպանելու նաև ՀՀ-ի երկինքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է պարզվում, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապե­տության տարածքին և օդային տարածության սահմաններին, ԼՂՀ-ի տարածքում այս համաձայնագիրը չի գրոծում, այսինքն՝ այդ համատեղ ՀՕՊ համակարգը չի պաշտպանելու Արցախի երկինքը: Իսկ նրանք, ովքեր մեզ համոզում են, թե սա մեր անվտանգության համար է, լկտիաբար ստում են, քանի որ, ստիպված եմ կրկրնել այս շատ պարզ բանը, մեր անվտանգության միակ և ամենամեծ սպառնալիքն այս պահին սկսվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանից, կարճ ասած՝ ինչն ենք պաշտպանելու և ինչու է պետք մեզ այս համաձայնագիրը, եթե ադրբեջանական հերթական հարձակման դեմ այն ուղղակի գործի չի դրվելու։

Այստեղից էլ եզրակացություն, որ սա Հայաստանի պաշտպանական համակարգի կախվածությունը հերթական անգամ ՌԴ-ից մեծացնելու քայլ է։ Այստեղից եզրակացություն, որ այս համաձայնագիրը մեզ լավագույն դեպքում ոչինչ չի տալու և պետք չէ մեզ, փոխարենն այն պետք է ՌԴ-ին, որը փորձում է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ իր սահմանների անվտանգությունը։

Երեկ ՌԴ-ի նախագահը վրդովված հայտարարում էր, թե այն երկրները՝ Ռումինիան, Լեհաստանը, որտեղ ՆԱՏՕ-ն կտեղադրի հակահրթիռային կայաններ, կդառնան թիրախ ՌԴ-ի համար։ Հիմա ինչ է ստացվում, ՌԴ-ն նույն մեխանիզմով մեծացնում է մեր օրինակ Թուրքիայում ՆԱՏՕ ռազմաբազաների կողմից թիրախ դառնալու հավանականությունը՝ վտանգի տակ դնելով այս անգամ նաև ՀՀ-ն։

Մեզ, իհարկե, պետք է կատարելագործված ՀՕՊ համակարգ, բայց այն պետք է պաշտպանի առաջին հերթին Արցախի երկինքը՝ անվտանգ պահելով նաև ՀՀ-ի երկինքը։ Այլապես սա հերթական անթույլատրելի սխալն է մեր ղեկավարության։

Նյութի աղբյուրը  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular