ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավ զինվորներին կորցնում եմ՝ խելագարվում եմ». Գնդի հրամանատարը լացել է՝ հերոսացած զինվոր Սեւակ Խաչատրյանի համար. (Տեսանյութ, ֆոտոշարք)

ՎԻԴԵՈ

aravot.am-ը գրում է.

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1997 թ. ծնված, ապրիլյան պատերազմում արիության, գերազանց ծառայության համար շքանշանի արժանացած Սեւակ Հովհաննեսի Խաչատրյանը:

Այսօր մենք այցելեցինք Արմավիրի մարզի Արեւիկ գյուղ՝ Սեւակի ծնողներին, որոնց կյանքը, իրենց խոսքերով՝ կանգ է առել սեպտեմբերի 25-ից սկսած: Սեւակը բացառիկ ունակությունների տեր է եղել, դեռ դպրոցում աչքի է ընկել իր բարձր ինտելեկտով, հաղթել է բազմաթիվ օլիմպիադաներում, զբաղվել է բռնցքամարտով: Սեւակը բառի բուն իմաստով գերազանցիկ է եղել ամենուր՝ տանը, դպրոցում, բանակում:

Ապրիլյան պատերազմում նա մասնակցել է որպես գնդացրային ջոկի սերժանտ: Սեւակը ուսումնասիրել է զորամասի լավագույն զինատեսակների օգտագործման ձեւերը եւ արհեստավարժ զինվոր է եղել: Երբեք չի բողոքել բանակի խնդիրներից, երբ ինչ-որ բան ծնողները հարցրել են՝ Սեւակը բարկացել է, թե «բանակում ամեն ինչ ընտիր է, մենք մեր գործը լավ գիտենք, դուք ձեր գործին եղեք»:

Ծնողները հիշեցին, թե ինչ էր ասել Սեւակը՝ ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելուց առաջ. «Պա՛պ, որ անվճար էլ ընդունվեմ, ես դիմում եմ գրելու ու բանակ գնամ»: Հոր պատմելով՝ «Մեծ տղաս այն դիվերսիաների ժամանակ է ծառայել՝ Ջաբրայիլում, բարկացանք, ասեցինք՝ ես ու մերդ փշերի վրա՞ քնենք, համբերի, 2 տարի անցնի, նոր կգնաս: Չհամբերեց: Չկարողացանք համոզել, որ չգնա: Նա շտապում էր ծառայել, երբ դեռ 15-16 տարեկան էր, եղբայրը ծառայում էր, արագ հագել էր նրա զինվորական հագուստն ու նկարվել»: Հայրը պատմում էր, թե ինչքան հայրենասեր է եղել Սեւակը, ընդամենը մի քանի տարեկանում ոնց է բարկացել, երբ բարեկամներից մեկի երեխան Եռագույնը գցել է գետնին ու պատահաբար տրորել:

Հոր պատմելով՝«Անգամ ռադիոյի ալիքները որ փոխում էինք ու թուրքական ինչ-որ ալիք էր միանում, երաժշտություն, միանգամից բարկանում էր, թե շո՛ւտ արեք, փոխե՛ք սրանց: Երբեմն դժվարանում էինք հասկանալ, թե այդ տարիքում ոնց էր ընկալում ու սիրում հայրենիքը»: Սեւակի զոհվելուց հետո ծնողները հուշաքար են տեղադրել զորամասում՝ Սեւակի հիշատակին: Հայրը պատմեց, որ գնդի հրամանատարը՝ գնդապետ Սերժիկ Շաքարյանը ինչպես է իրեն տեսնելուն պես երկու ժամ արտասվել. «Ինձ գրկեց ու լացում էր: Ասաց՝ Սեւակը եղել է մեր զորամասի լավագույն զինվորներից մեկը, եթե ոչ լավագույնը: Ես էլ չեմ դիմանում, էսքան կռված տղա եմ, ես էս լավ զինվորներին կորցնում եմ՝ խելագարվում եմ: Սեւակը իմ տղան էլ է»: Իսկ վաշտի հրամանատարը պատմել է, որ Սեւակի խոսքերը դաս են եղել իր ծառայակիցների համար: Նա ապրիլյան ծանր օրերին զինվորներին հավաքել է ու ասել՝ «Նահանջելու տեղ չունենք, ձեր միակ տարբերակը կռվելն է, զենքը»:

 

Հայրը պատմեց, որ դեպքի օրը Սեւակը եղել է դիրքի ավագի օգնականը, այցելել է տարբեր դիրքեր, որ տեսնի, թե ինչ խնդիրներ ունեն, ինչով կարող են օգնել: Հանկարծ նկատել է հակառակորդի կողմից ինչ-որ տարօրինակ շարժ: Բարձրացել է ու սկսել ուշադիր հետեւել: Կողքի զինվորներին զգուշացրել է: Հարցրել են՝ Սեւա՛կ, ի՞նչ ես տեսնում, ի՞նչ է եղել, Սեւակը պատասխանել է՝ «մի րոպե, հեսա կասեմ ինչ է լինելու» ու չի հասցրել: Վիրավորված վիճակում Սեւակը հասցնում է փոխանցել մորը, որ «սա հարձակում էր՝ թշնամու կողմից»: Նրան սպանել է թշնամու դիպուկահարը:

Ծառայակիցները վստահ են, որ հակառակորդի հետախույզները

թիրախավորած են եղել բանակում աչքի ընկնող Սեւակին, ուզել են ոչնչացնել: Նա քարտեզներից է օգտվել, կարողացել է թռչող սարք չեզոքացնել: Սեւակի մայրը՝ Աստղիկը արցունքն աչքերին պատմեց, թե Սեւակը դպրոցում Եղեռնի միջոցառման ժամանակ ինչ է պատասխանել, երբ աշակերտներին հարցրել են, թե ինչպե՞ս եք տեսնում հայ-թուրքական խնդրի լուծումը: Սեւակը կարճ ու կոնկրետ պատասխանել է՝  «Այդ հարցը միայն զենքով պիտի լինի ու պատերազմով:

Մենք պետք է իրենց արածների պատասխանը տանք»: Այսօր Սեւակի ծառայակից ընկերները հերթով այցելում են Արեւիկ գյուղ, գլուխ խոնարհում Սեւակի ծնողների առաջ ու պատմում նրանց որդու սխրագործությունների մասին՝ խոստանալով լուծել նրա մահվան վրեժը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular