Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել զինվորական հիվանդանոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել ռազմական հիվանդանոցում:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, հունվարի 22-ին նավաստի, ժամկետային զինծառայող Ռամիլ Ռզագուլիևին, որը զինվորական ծառայության է մեկնել 2021 թվականի հոկտեմբերին, տեղափոխվել է հիվանդանոց՝ հոգեկան խնդիրներով պայմանավորված բուժզննում անցնելու նպատակով:
Նշվում է, որ զինծառայողը, խուսափելով բուժզննումից, բարձրացել է կառուցվող շենքի վերին հարկ և ինքնասպան եղել՝ ցած նետվելով: Միջադեպով պայմանավորված՝ քննչական միջոցառումներ են տեղի ունենում: