ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի վեճը կհասնի՞ դիվանբաշուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող ու արդեն երեք տարի հետախուզվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը ևս դատախազությունը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ հնչեղ գործն է, որ այս ճակատագրին է արժանանում։

Ավելի վաղ դատախազությունը նույն կերպ վարվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի դեպքում։ Դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հաղորդագրությունների միջոցով հրապարակային էին դարձրել իրենց տարաձայնությունները։ Վերահսկող դատախազը չի հաստատել Արամ Հարությունյանի մեղադրականը. սա իրավապահների գնահատմամբ՝ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի գործն է։ Խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի, փողերի լվացման և կոռուպցիոն այլ չարաշահումների մասին է։ Դեռ Վլադիմիր Գասպարյանի գործը չընդունելու հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ բողոքարկելու է դատախազի որոշումը վերադաս դատախազին։

Ավելին, կոմիտեն տարօրինակ մի հայտարարություն էր տարածել․ «Քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»։

Նույն հաջողությամբ, Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը կարող էր մեղադրել իրենց գլխավոր վերադասին՝ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի վեճը շարունակում է թեժանալ։ Հարց է, թե երբ է այն իրապես անհանգստացնելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի, թե ով է լքելու իր պաշտոնը՝ Սասուն Խաչատրյա՞նը, թե՞ Արթուր Դավթյանը։ Երբ երկու պետական գերատեսչություններ իրար հետ կռվում են, դա ի վերջո հանգեցնում է նրանց ղեկավարներից մեկի պաշտոնանկությանը։ Թեև Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի տարբեր պաշտոնյաների իրար դեմ հանելու, նրանց հակասությունների վրա սեփական իշխանությունն ամրապնդելու, սա այդ դեպքը չէ։ Ի վերջո, հանրությունը վաղուց չի հավատում արդարադատություն իրականացնելու փաշինյանական խոստումներին, բայց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի քաշքշուկները կարող են ավելի խորացնել ոչ միայն իշխանության նկատմամբ անվստահությունը, այլև հանգեցնել խորը ճգնաժամի։

Մանվել Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular