ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերբալ» մարմնավաճառության փաշինյանական պատկերացումը․ ո՞վ է գոռում առաջինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի բոլոր իշխանություններն էլ խնդիրներ են ունեցել մամուլի և լրագրողների հետ, եղել են նաև հալածանքներ, բռնություններ, աշխատանքի խոչընդոտման դեպքեր։ Սակայն լրագրող վարչապետով և բազմաթիվ լրագրողներով համալրված գործող վարչախումբը որոշել է գերազանցել նախորդներին՝ ԶԼՄ-ների հետ խնդիրներ ստեղծելու, լրագրողներին հետապնդելու հարցում։ Նախօրեին էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է կորցրել իր չափի զգացումը, լրագրողներին մեղադրել իշխանության հանդեպ ատելության քարոզ տանելու մեջ։

«Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- իր ելույթում ասել էր Ալեքսանյանը։

Սեփական խմբակցության պատգամավորներին ժամանակին «ուսապարկ» անվանած, այլ կուսակցության անդամ եղած ժամանակ էլ ԱԺ գործող նախագահին հայհոյանքներ հղած Ալեքսանյանից, թերևս, շատ բան սպասել պետք չէ։ Այն, ինչ նա անում է, անում է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար։

Ալեքսանյանը, ըստ ամենայնի, նույնպիսի որակումներ կարող է տալ իր կուսակցութան վերին օղակներում հանգրվանած լրագրողների հասցեին, մանավանդ, որ վերջիններս երբեք էլ աչքի չեն ընկել պարկեշտ լրագրողական գործունեությամբ։ Փաշինյանական վարչախմբի հարաբերությունները լրագրողների հետ հարթ չեն տարիներ շարունակ, առաջիկայում էլ, հաստատապես չեն բարելավվելու։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մամուլը սևացնելու, լրագրողներին հետապնդելու, ԶԼՄ-ների ֆինանսավորումը կրճատելու, իրեն քննադատող ԶԼՄ-ների հասցեին էլ սոցցանցային ու ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։ Լրագրողական կազմակերպությունները շատ դեպքերում չէին էլ արձագանքում։ Վերջին դեպքով, իհարկե, ստիպված են եղել խիստ մի հայտարարություն տարածել, «ուսապարկի» վարքն էլ համարել ևս մեկ տագնապալի նախադեպ, որը կարող է խորացնել հասարակության մեջ առկա պառակտվածությունը, անհանդուրժողականությունն ու հայհոյախոսությունը։

Արմեն Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular