ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է, կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին նոր ողբերգություն է բերելու. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ավելի վաղը Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ էին նախապատրաստել, որն ուրվագծում էր երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։

Իրանի նախագահի ՌԴ կատարած այցի շրջանակներում էլ հայտարարվեց Իրանին տրամադրվելիք 5 մլրդ վարկի մասին։ Պաշտոնապես նշվում է, որ այդ գումարի մի մեծ հատված հատկացվելու է ռուսական ՍՈՒ-35-ի  մատակարարումներին։ Ենթադրելի է, որ վարկի մյուս մասը ևս Իրանը կծախսվի ռազմական նոր ձեռքբերումների համար։

Իրանն ու Ռուսաստանը անմիջական, իսկ Չինաստանն անուղղակի ձևով մեծ ազդեցություն ունեն Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա և առաջին հերթին զսպող դեր՝ Թուրքիայի աճող հավակնությունների նկատմամբ։ Ընդ որում՝ Թուրքիայի ախորժակը շատ վաղուց Հարավային Կովկասով չի սահմանափակվում, և Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը ամենատարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը ճնշելու ընդհանուր շահեր ունեն։

Հասկանալի է, որ եռյակի խորացող և առարկայական դրսևորվող համագործակցությունն անմիջականորեն կապված է Արևմուտքի ակտիվացող քաղաքականության հետ և ազդեցության ագրեսիվ պայքարը տարբեր տարածաշրջաններում շարունակվում է։ Սա ենթադրում է նոր դաշինքներ, հարաբերությունների վերանայումներ, քաղաքական խմբագրումներ և, իհարկե, նոր լարվածություն ողջ աշխարհում։

Իմաստ չկա ասելու, թե հատկապես Թուրքիա-Ադրբեջան նոր արկածախնդրությանը կամ հնարավոր ագրեսիային դիմակայելու համար ինչ գործակցության կարևոր ճակատ կա Հայաստանի համար՝ աշխատելու ՌԴ-Իրան-Չինաստան եռյակի հետ, որովհետև ՀՀ իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է և ըստ այդմ՝ կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին միայն նոր ճգնաժամ և ողբերգություն է բերելու»,- գրել է Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular