ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-Իրան հարաբերությունները վերջին շրջանում տարբեր ոլորտներում զարգանում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանից Մոսկվա է մեկնել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։ Վերջերս նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը պատրաստվում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ականատես լինենք Իրան-ՌԴ-Չինաստան դաշինքով ընդդեմ ՆԱՏՕ-ի՝ Արևմուտքի դաշինքի ստեղծմանը` իրանագետն ասաց. «ՌԴ-Իրան հարաբերությունները վերջին շրջանում տարբեր ոլորտներում զարգանում են: Եկեք հիշենք, որ մինչև նախագահի այցը եղել էին նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր՝ Իրանի նախկին ու ներկա ԱԳ նախարարների, Իրանի ԶՈՒ ԳՇ պետի այցերը ՌԴ, որտեղ վերջինը նշել էր նաև ռազմական ոլորտում համագործակցության մասին: Այսինքն, տարբեր ոլորտում են այդ համագործակցությունները: Իսկ Ռաիսիի այցի շրջանակներում նաև խոսվում է Ռուսաստանի և Իրանի միջև հնարավոր երկարաժամկետ անվտանգային համագործակցության պայմանագրի կնքման մասին՝ նույն Չինաստանի հետ Իրանի պայմանագրի օրինակով, սակայն վերջնական չէ և հաստատ չէ, որ դա կնքվելու է հենց Ռաիսիի այցելության ընթացքում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular