ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՄԻՊ թեկնածու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումը չի նշանակում, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել թեստեր ներկայացնելու պահանջը, որոշմամբ միայն արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է թեստն իրականացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով՝ գործատուների կողմից բավականին մեծ ճնշում կա աշխատողների նկատմամբ: «Նաև ՊՇՌ թեստի պահանջ ներկայացնելու առումով, երբ անգամ ՍԴ-ի որոշումից հետո գործատուներն աշխատանքից հեռացնելու սպառնալիքով աշխատակիցներին ստիպում են նրանց հաշվին թեստեր հանձնել»,-ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՄԻՊ թեկնածուն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից:

Քրիստինե Գրիգորյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն և անքակտելի մաս են: Այս առումով ընտրվելու դեպքում նա խոստացավ հետևել անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, աշխատանքի վայրում խտրականության դրսևորումներին:

Անդրադառնալով ՊՇՌ թեստերի հետ կապված ՍԴ որոշման՝ պատգամավորի մեկնաբանությանը՝ նա չհամաձայնեց նրա հետ: «ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստերի պահը: Դա կանոնակարգում է, ՍԴ որոշումը վերաբերում էր կոնկրետ բառակապակցության: ՍԴ որոշմամբ արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է դա իրականացվի: Իսկ դա որևէ կերպ չի նշանակում, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՊՇՌ թեստեր ներկայացնելու պահանջը»,-ասաց Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular