ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի թվեր և պետական անգործություն․ խաղադրույքները չարիք են դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք: Սարսափելի այս թիվը երեկ Ազգային ժողովում հրապարակել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է արգելել բուքմեյքերների գովազդը:

Ըստ էության, խաղադրույքները ուղիղ երկու անգամ գերազանցում են Հայաստանի բյուջեի եկամտային մասը։ Ընդ որում, 6,5 միլիարդ դոլար թվում գրեթե ահնար է հաշվարկել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանում կամ այլ օտար երկրներում կատարված խաղադրույքները։ Թունյանը նշել է նաև, որ Թունյանի խոսքով` խաղադրույքների ու շահումների տարբերությունը մոտ 70 մլրդ դրամ է, այսինքն 150 միլիոն դոլար մարդիկ պարտվել են: Կառավարությունը փորձում է արգելել բուքմեյքերների գովազդը, սակայն սովորության համաձայն, հակառակ կողմից է սկսել։ Միտումնավորությո՞ւն է, թե՞ չհասկանալու արդյունք բարդ է ասել։ Բանն այն է, որ նախագծով արգելվելու է շահումով խաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Սակայն պահպանվում է վիճակախաղերի գովազդի հնարավորությունը, իսկ բուքմեյքերական բոլոր ընկերությունները ունեն նաև վիճակախաղի լիցենզիա և արդյունքում նույն ընկերությունների գովազդը շարունակվելու է։ Նաև գովազդի սահմանափակումը լրջորեն վնասելու է անկախ մամուլին։

Գաղտնիք չէ՝ գլխավոր գովազդատուները բուքմեյքերական ընկերություններն են, և մեդիայում գումարների անհետացմանը զուգահեռ նախ նվազելու են անկախ և անաչառ լրատվամիջոցների թիվը, նաև ԶԼՄ-ները լիակատար կախման մեջ են ընկնելու քաղաքական միավորներից։ Բազմաթիվ փորձագետներ նշում են, թե այս նախագծով ոչ թե կանխում են խաղամոլության տարածումը, այլև մեկ կամ մի քանի ընկերությունների պարզապես մենաշնորհ են տալիս։ Որևէ տարբերություն չկա՝ խաղացողին տասնյակ, թե մեկ ընկերություն է կողոպտում։ Իսկ խաղացողը խաղալու է՝ անկախ նրանից, թե ինչ օրենք են ընդունում ՀՀ Ազգային ժողովում:

Տարոն Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular