ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք չեմ մտածել, որ գումար եմ ծախսել Լիլիթի համար». Արայիկ Գաբաբջյանն առաջին անգամ խոսում է իր և Լիլիթ Հովհաննիսյանի կոնֆլիկտի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և ոճաբան Արայիկ Գաբաջյանի կոնֆլիկտի մասին կրկին խոսակցություններ են սկսվել: Համացանցում լուրեր են պտտվում, որ Լիլիթ Հովհաննիսյանն Արայիկի կատարած աշխատանքն իրեն է վերագրել: Tert.am Life-ը կապ է հաստատել Արայիկի հետ՝ պարզելու կոնֆլիկտի մանրամասների և նրանց այժմյան հարաբերությունների մասին: Ոճաբանն առաջին անգամ մեզ է պատմել եղելությունը՝ ինչ-որ բաներ թողնելով ստվերում:

 

-Արայիկ, որքա՞ն ժամանակ եք աշխատել Լիլիթի հետ, և ե՞րբ դադարեցրեցիք ձեր համագործակցությունը:

 

-Լիլիթի հետ համագործակցել եմ 2010-ից, բայց արդեն 2 տարի է մենք իրար հետ չենք աշխատում: Ընդհանուր մեր համագործակցությունը եղել է շատ բուռն: Կարող եմ ասել կայացած նախագիծ է եղել: Միասին քննարկել ենք, համաձայնության եկել: Զուտ ընտանեկան վիճակ է եղել: Երբեք չեմ մտածել, որ գումար եմ ծախսել Լիլիթի համար:

 

 

-Ի՞նչ վեճ է եղել:

 

-Չեմ ցանկանում մանրամասնել: Դա ինձ համար ցավալի թեմա է:

 

-Կոնֆլիկտից հետո շփվո՞ւմ եք որպես քավոր սաներ:

 

-Մեր վեճից հետո երկու անգամ ես քայլ եմ արել՝ շնորհավորելով տարեդարձն ու Ամանորը: Բայց ոչ մի արձագանք չստացա և դրանից հետո էլ կապս խզեցի:

 

 

-Ձեր աշխատանքում առաջի՞ն անգամն է, որ վեճով է ավարտվել համագործակցությունը, թե՞ դեպքեր եղել են:

 

-Առաջին: Կարծում եմ, որ առաջին ու վերջինն է: Շոու-բիզնեսի շատ արտիստների հետ եմ աշխատել ու աշխատում եմ, բայց նման բան երբեք չի եղել: Ես հաշվի եմ առել երգիչների ասածը, բայց արել եմ այն, ինչ ես եմ ուզել: Սկզբում ասել են չէ չի սազի, բայց վերջում փորձելուց հետո հասկացել են, որ ճիշտ եմ եղել: Նույնը եղել է Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում: 

 

-Ըստ շրջանառվող լուրերի՝ Լիլիթն ասել էր, որ ինքն է ամբողջ աշխատանքների հեղինակը և դուք միայն պարուհիների կերպարների վրա եք աշխատել:

 

-Այո, դա կոնֆլիկտից հետո է ասել: Իրականում ինձ համար ցավալի է, քանի որ իրար հետ հաց ենք կիսել, տխրություն, դժվարություն: Կարծում եմ իրենց համար էլ մեկ չի ու ծանր է այս ամենը: Բայց Լիլիթն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ երբևէ ոճաբան չի ունեցել: Դա իսկապես վիրավորական է: Ինձ համար կարևոր է, որ մարդ ունենա շնորհակալություն հայտնելու կարողություն: Ես կարող եմ արտիստի հետ աշխատել տեսահոլովակի վրա և վերցնեմ 300.000 դրամ, բայց տեսահոլովակի վրա ծախսել 600.000 դրամ: Ինձ համար այդ մարդու շնորհակալությունը ավելի մեծ գումար արժի, քան այդ 300.000 դրամը: Արտիստների հետ աշխատելն ինձ համար հոբբի է եղել, որը դարձել է մասնագիտություն: Ոչ մի ֆինանսական հետաքրքրություն չեմ ունեցել: Ես ունեմ իմ անձնական բիզնեսը, որից շատ ավելի շահույթ ունեմ:  Աստված իրենց հետ: Ես ամենա-ամենան եմ իրենց ցանկանում թող հասնի միջազգային շուկա և աշխատի մեծ գումարներ:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular