ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիշողության խնդիրներ ունենում են անգամ COVID-19-ը թեթև տարածները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դրվագային հիշողության եւ ուշադրության կենտրոնացման խանգարումներ ունենում են անգամ այն մարդիկ, ովքեր թեթեւ են տարել COVID-19-ը։ ԱՄՆ-ում կատարված նոր հետազոտության բոլոր մասնակիցներն այդպիսի խնդիրներ ունեին  անգամ հիվանդությունից 9 ամիս հետո։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, Օքսֆորդի համալսարանի մասնագետները որոշել են գնահատել այն մարդկանց հիշողության որակը, որոնք հետքովիդային համախտանիշի ակնհայտ նշաններ չունեին։

Գիտնականները հրավիրել են 136 կամավորի, որոնք ինն ամիս առաջ հիվանդացել էին կորոնավիրուսով առանց բարդությունների եւ երկարատեւ ախտանշաններ չէին ունեցել։ Մասնակիցները մի շարք թեստեր են հանձնել եւ վարժություններ կատարել՝ ստուգելու համար հիշողությունը եւ իմացական կարողությունները։

Պարզվել է, որ հետազոտության բոլոր մասնակիցներն, առանց բացառության, ունեն այսպես կոչված դրվագային հիշողության խանգարումներ, նրանք նախկինից ավելի վատ են հիշել իրենց անձնական փորձը վարակվելուց կես տարի հետո անցած ժամանակաշրջանում։ Նրանց մոտ նաեւ նկատվել են ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ։ Բայց եւ բոլոր մասնակիցների մոտ եղել են աշխատանքային հիշողության թեստերի, պլանավորման եւ իմացական այլ կարողությունների լավ արդյունքներ։

Հետաքրքիր է, որ մասնակիցներն իրենք որեւէ ախտանշան չեն զգացել թեստավորման ժամանակ, բայց ուշադրության եւ հիշողության վատացում են ունեցել։ Այդ ամենը, գիտնականների խոսքով, վկայում է այն մասին, որ կորոնավիրուսային վարակից հետո մարդիկ կարող են ամիսներ շարունակ քրոնիկական կոգնիտիվ հետեւանքներ զգալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular