ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվից դեռ արձագանք չկա, ակնկալում ենք գրավոր պատասխան․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին ներկայացված առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ առաջարկություններ է Նիկոլ Փաշինյանն ուղարկել Իլհամ Ալիևին։

«Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։ Առաջարկությունները ներկայացրել ենք գրավոր և այս պահին դեռևս արձագանք չենք ստացել, ակնկալում ենք գրավոր արձագանք»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու պետք է ՀՀ ԶՈւ-ն հետ քաշվի, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է եկել, Արմեն Գրիգորյանն ասաց․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է ԼՂՀ-ին և կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի կարգավիճակի հարցով ՀՀ հստակ մոտեցումը որն է, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԼՂՀ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է ԼՂ հիմնախնդրի լուծում գտնել՝ կարգավիճակի առանց որևէ սահմանափակման»,-շեշտեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular