Հայտնի է Էրդողանի՝ Ուկրաինա այցի ամսաթիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Ուկրաինա այցելել է փետրվարի 3-ին՝ Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այցելության հնրավոր ամսթաիվը հայտնել է CNN Türk հեռուստաալիքը:
«Ակնկալվում է, որ նախագահ Էրդողանն Ուկրաինա կայցելի փետրվարի 3-ին»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին էրդողանի խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահն Ուկրաինայի և ՌԴ-ի նախագահներին հրավիրում է բանակցությունների, իսկ ինքն առաջիկայում պատրաստվում է այցելել Ուկրաինա: