ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական կողմը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս իրենք անընդհատ խորհրդակցում են Բաքվի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե հանդիպման վերաբերյալ ինչ արձագանքներ եղան ադրբեջանական կողմից ադրբեջանագետն ասաց. «Ֆորմալ առումով՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ բացասական գնահատականներ չեն եղել այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ բավականին փոխվել է, դա, իհարկե, կախված է նաև Թուրքիայի դիրքորոշումից, հօգուտ Ադրբեջանի՝ Թուրքիայի դիրքորոշման կոշտացումից Հայաստանի հետ հարաբերություններում։ Եթե ուշադրություն դարձնենք թուրքական կողմի հայտարարություններին, ի թիվս այլ հայտարարությունների, օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններին, ապա բոլոր տեղերում թուրքական կողմը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս իրենք անընդհատ խորհրդակցում են Բաքվի հետ, հաշվի են առնում նրանց կարծիքը։ Ադրբեջանական կողմն էլ, իհարկե, այդ ուղերձները Թուրքիայից ստանում է։ Ադրբեջանական կողմի մեկնաբանությունները հիմնականում այնպիսին են, որ, այո՛, մեզ համար լավ է, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, բայց պայմանով, որ հայերը պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, պետք է համաձայնեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը և այլն, ու այդ դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն»։
 
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular