ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի պատճառով հետաձգված «Գրեմմի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է մրցանակի կայքում:

Արարողությունը պլանավորված Էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:

«Մենք ուրախ ենք «Գրեմմի»-ին բերել Լաս-Վեգաս եւ համաշխարհային մակարդակի շոու կազմակերպել: Այն պահից, երբ մենք հայտարարեցինք շոուի ամսաթիվը տեղափոխելու մասին, մեզ հեղեղել էին աջակցության եւ համերաշխության մասին անկեղծ հաղորդագրություններով, որոնք ստացվել էին արտիստների ընկերակցությունից: Մենք շոյված ենք նրանց մեծահոգությունից եւ շնորհակալ ենք «Գրեմմի» մրցանակի եւ Ակադեմիայի ներկայացուցչության անսասան հավատարմությունից»,-հայտարարել է Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոնը:

Անցյալ տարի «Գրեմմի»-ն նույնպես հետաձգվել Էր հունվարի 31-ից մարտի 14-ը: Բացի այդ, որոշվել Էր անցկացման վայրը Staples Center-ից, որն այժմ կրում է Crypto.com Arena անվանումը, տեղափոխել տարածքով ավելի մեծ Los Angeles Convention Center:

«Գրեմմի-2022» մրցանակի անվանակարգերը հայտարարվել էին նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստն ամենաշատ՝ 11 անվանակարգերն է ստացել: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը եւ Ջասթին Բիբերը, որոնք ստացել են ութական անվանակարգեր: Այս տարի «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ անվանակարգվել են տասական կատարողներ այսպես կոչված «Մեծ քառյակի» յուրաքանչյուր կատեգորիայում՝ տարվա ալբոմ, սկավառակ եւ երգ, ինչպես նաեւ լավագույն նոր կատարող, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular