ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանը կատակ էր արել և հրաժարական չի տալու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, հարցրեց. «Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպե՞ս եք վերաբերվում այնպիսի անձնավորություններին, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից»։

Հարցը հնչեցնելուց առաջ պատգամավորը միացրեց ձայնագրությունը և հենց ԱԺ ամբիոնից հնչեց Վահան Քերոբյանի պատասխանը լրագրողների հարցին՝ «Ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովեմ, հրաժարական եմ տալու»:

Դրանից հետո Արեգնազ Մանուկյանը շարունակեց ելույթը. «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ, եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ աճ չապահովեց, բայց այդ մարդը, որ խոստանում էր՝ հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք վերաբերվում այս անձնավորությանը, և հարց, ե՞րբ եք հրաժարական տալու»։

Ավելի ուշ, երբ պատգամավորները էկոնոմիկայի նախարարին հարց ուղղելու հնարավորություն ունեին, Արեգնազ Մանուկյանը կրկին նմանօրինակ հարց հնչեցրեց․ «Պարոն Քերոբյան, ե՞րբ եք հրաժարական տալու, ուզո՞ւմ եք մի հատ էլ միացնեմ ձայնագրությունը, չեք ուզում, հիշո՞ւմ եք ձեր խոսքերը, առավել ևս, որ հիշում եք ձեր խոսքերը, ապա ե՞րբ եք հրաժարական տալու, պարոն Քերոբյան, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, պարոն Քերոբյան, թե՞ ձեր խոստումը մնացել է, օրինակ, տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, այսինքն՝ ըստ ձեր տրամաբանության՝ խցանման մեջ»։

Վահան Քերոբյանը նախ շնորհակալություն հայտնեց հարցի համար, ապա պատասխանեց , որ այդ ձայնագրությունն ամբողջական չէ․ «Կիսատ է, եթե դուք բարի լինեք և ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ կատակով արած արտահայտություն է, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան հաջորդել է արտահայտությունը՝ գո՞հ եք…»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular