ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի համանախագահների Արցախ վերջին այցը 2019-ին էր, Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացին, բայց չեմ կարծում համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021թ-ը յուրահատուկ տարի է մեր երկրի համար, որովհետև այն ծանր արհավիրքից, երրորդ Արցախյան պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2021թ-ի Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գործունեությունը և կատարած աշխատանքները, ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Արցախը դեռևս գտնվում է ծանր վիճակում, բայց կարող ենք փաստել, որ վերակակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Գիտեք, որ Արտաքին քաղաքական գերատեսչությունը իրականացնում է երկրի ղեկավարի արտաքին քաղաքականությունը։ Մեր ավանդական նպատակները մնացել են նույնը, դրանց գումարվել են այլ առաջադրանքներ։ Ընդհանուր առմամբ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը։ Կարևորագույն գործառույթներից մեկը մեր տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետը ներկայացնելն է։ 2021-ին ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում 15, ԵԽ-ում 4 փաստաթուղթ։ ԱԳՆ-ն ընդհանուր առմամբ կատարել է 32 հայտարարություն և մեկնաբանություն, 88 պաշտոնական հաղորդագրություն, սա կարծում եմ բավականին ակտիվ գործընթաց է, որը իրականացրել ենք նաև ՀՀ մեր գործընկերների և Սփյուռքի կառույցների հետ համատեղ։ Բավականին ակտիվ աշխատել ենք սոցիալական ցանցերում։ Այս ընթացքում բավականին ակտիվ աշխատել ենք ոչ միայն տեղական, այլև միջազգային ԶԼՄ-ների հետ։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի քաղաքականությանը, չի եղել գեթ մեկ զարգացում և քայլ, որը ԱԳՆ-ի կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել, անպատասխան չենք թողել որևէ հարձակում մեր երկիրի դիվանագիտության վրա»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանը կարևորեց շարունակական աշխատանքը ՀՀ-ի և Սփյուռքի հետ։

«Մեր ավանդական հարցերը շարունակում են մնալ նույնը, դա հակամարտության կարգավորումն է, երկկողմ հարաբերությունների զարգացումը, Սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդումը և այլն։ Դրանց գումարվել է մեզ համար նոր առաջադրանք, դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ Արցախը  կա և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»,-ասաց նա։

Նախարարը ներկայացրեց, թե ինչ հիմնական աշխատանքներ է իրականացնելու ԱԳՆ-ն 2022թ-ին։

«Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, անկախությունը և ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդելու ենք մեր միասնականությունը։ Մեզ համար, որպես կարևորագույն ուղղություն, հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը։ Ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորումը եղել է և կմնա մեր կարևորագույն առաջադրանքներից մեկը։ 2020թ-ից հետո առավել կարևոր է դարձել մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականություն, միաժամանակ զուսպ, գովազդից զուրկ, տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք շատ գործելու, քիչ խոսելու քաղաքականություն»,-ասաց նա։

Անդրադառնալով պատերազմից հետո միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախ չայցելելուն՝ Բաբայանը շեշտեց. «Բավականին երկար ժամանակ է, նրանք չեն այցելում Արցախ, վերջին անգամ այցելել են 2019թ-ի վերջին։ Դրանից հետո եղավ համաճարակ, պատերազմ, որոնք սակայն տեխնիկական խոչընդոտներ են։ Առավել կարևոր խոչընդոտ Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ համանախագահի հետ, ես նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Մենք սա բարձր ենք գնահատում։ Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Մի օր պետք է լինի նրանց այցելությունը տարածաշրջան, մանավանդ, որ իրենք ուզում ենք։ Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը և ըստ այդ տրամաբանության Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համախաագահող երկրները տեղի կտան այդ շանտաժին»,- ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular