ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատվել ռուսական կապանքներից». Հայաստանն ու Թուրքիան որոշել են խաղաղություն հաստատել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

gazeta.ru–ն գրում է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում առաջին բանակցություններն են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ում, կողմերի առաջին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Ինչո՞ւ են Հայաստանն ու Թուրքիան թշնամացել: Հիմնական խոչընդոտներից մեկը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է։ Երևանը թուրքերից պահանջում է ճանաչել դա, Անկարան հրաժարվում է ցեղասպանություն անվանումից։
Ինչո՞ւ են բանակցություններ ընթանում հենց հիմա։ Անկարան անցյալ տարեվերջին հանդես է եկել Թուրքիայի և Հայաստանի միջև նոր բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Երևանում այդ առաջարկը ողջունվել է, ինչը հետագայում հանգեցրել է երկու պետությունների հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և Մոսկվայում առաջին հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերմանը։ ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին վստահ է, որ բանակցությունների ներկայիս կոնֆիգուրացիան հնարավոր է դարձել ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքների շնորհիվ։

«Նորմալացման գործընթացը սկսվել է, կա որոշակի լավատեսություն։ Բայց փաստն այն է, որ Անկարան, ինչպես միշտ, զիջումներ է պահանջում բացառապես Երևանից: Թուրքիայի համար առաջին հերթին կարևոր է իր սահմանների ճանաչումը՝ խոսքը պատմական Հայաստանի տարածքների, այդ թվում՝ Արարատ լեռան մասին է, ինչպես նաև խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի մերժման մասին է։ Այս դիրքորոշումը չի փոխվել, բայց թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան, և արդյո՞ք դա կլինի հաշտեցման քաղաքականություն, դեռ պարզ չէ»,- ասել է փորձագետը։

Ինչպե՞ս են ընթացել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները նախկինում։ Ներկայիս բանակցությունները հեռու են կողմերի հարաբերությունները շտկելու առաջին փորձից, որոնք ծայրահեղ սառն են մնացել 1991 թվականի Հայաստանի անկախացումից հետո: Չնայած ընդհանուր սահմանին, երկու երկրները չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ, իսկ սահմանները փակ են՝ ըստ Երևանի Թուրքիայի միակողմանի որոշման պատճառով։ Նադեին-Ռաևսկու խոսքով, կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքական նախապայմանները չլինեն, քանի որ նախորդ անգամ դրանից հնարավոր չի եղել խուսափել:

«2009 թվականին Ցյուրիխյան արձ

անագրությունների շրջանակներում ոչինչ չստացվեց Հայոց ցեղասպանության հարցի պատճառով։ Այն, որ կողմերն իսկապես պատրաստ են հաշտեցման, խոսում է առաջին հերթին դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը։ Ամենակարևորը Հայաստանից Թուրքիայի տարածքով տրանսպորտային միջանցքների բացումն է, այսինքն սահմանների բացումը։ Առայժմ դրանք ամուր փակված են, և դա շատ կարևոր հարց է»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի ինչի՞ն են պետք այս բանակցությունները։ Քաղաքատնտեսության գիտահետազոտական ​​ինստիտուտի  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ կարգավորման ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան է ներկայացրել։

«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանից պահանջում էին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ​​քաղաքականությունից։ Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայմանն է ի հայտ եկել, և այն ևս, փաստացի, կատարել է հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու»,- հավելել է փորձագետը։

Մաթևոսյանի տեսանկյունից՝ հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն։

«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայի տրանզիտով կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապանքներից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Նման մտքի հեղինակին չի հետաքրքրում այն, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, պայմաններ կստեղծվեն, որ նրանք ապրեն «ոչ թե մեզ հետ», այլ «մեր փոխարեն»։  Այս գործընթացի արտասահմանյան համակարգողները մեծ խնդիր են լուծում, իսկ «տաշեղների» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական ուղղվածությունը և ունի իր ծրագրերն ու շահերն այդ գործընթացում։

«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից։ Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով։ Իր հերթին, Վիկտոր Նադեն-Ռաևսկին այլ տեսակետ ունի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ձեռնտու է, որ իր սահմանների անմիջական մերձակայքի թեժ կետը հանդարտվի։ «Մոսկվան շահագրգռված է, որ հանգիստ իրավիճակ լինի։ Ուստի, ամեն դեպքում, հարաբերությունների կարգավորումը՝ հայերի իրավունքները հարգելով, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին։ Այստեղ պետք է ելնել ոչ թե բովանդակային օգուտների խնդրից, այլ աշխարհաքաղաքական նրբերանգներից»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular