ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օմիկրոն շտամը դելտա շտամից տարբերվում է ավելի մեծ տարածման արագությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է օմիկրոն շտամը։

Այս թեմայի մասին զրուցել ենք համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ առանձնահատկություններով է տարբերվում այս շտամը նախորդ շտամներից` համաճարակաբանը պատասխանել է. «Տարբերվում է նրանով, որ ունի մուտացիաներ այն հատվածում, որը պատասխանատու է վիրուսի ախտածնության համար, այսինքն՝ սպայկ (S) սպիտակուցի հատվածում 37 մուտացիա է նշվում։ Վիրուսը տարբերակվել է Հարավային Աֆրիկայում ու նոյեմբերի վերջից արդեն համարվում է անհանգստություն առաջացնող շտամ՝ ըստ ԱՀԿ-ի դասակարգման։ Տարբերվում է ավելի մեծ տարածման արագությամբ, այսինքն մեկ հիվանդն ավելի շատ մարդ է վարակում, նշվում է, որ 5-7 անգամ ավելի արագ է տարածվում, քան դելտան, ինչը և մենք տեսնում ենք աշխարհում համավարակի սկզբից ի վեր ամեն օր գրանցվող վիրուսի աննախադեպ, ռեկորդային նոր դեպքերի թվով։ Կլինիկական առումով նշվում է, որ օմիկրոնն ավելի թեթև է ընթանում, քան նախորդ շտամները, այսինքն՝ թոքաբորբը՝ որպես բարդություն, հանդիպում է մի փոքր ավելի քիչ դեպքերում, քան նախորդների դեպքում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular