ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման և սահմանագծման թեման քննարկելու մերժումով իշխանական խմբակցությունն հակադրում է միջազգային ձեռնարկներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը ներկայացրեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը: Սակայն այս որոշումը կրկին մերժվեց քաղաքական մեծամասնության կողմից։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Անդրադառնալով քաղաքական մեծամասնության որոշմանը իրավապաշտպանը ասաց. «Ուզում եմ հիշեցնել «Պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում» վերտառությամբ ԵԱՀԿ փաստաթղթի ու դրա բովանդակության մասին։ Այդտեղ գրված է, որ գործընթացը պետք է լինի բաց և, մասնավորապես, քաղաքական բոլոր ուժերը մասնակցեն քննարկումներին, ինչպես նաև, որ թե՛ քննարկումների ժամանակ, թե՛ ապագա հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավվեն տարբեր ոլորտներից մասնագետներ: Վերջապես այնտեղ հստակեցված է նաև, որ պետք է մասնակցեն նաև այն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց կարող է վերաբերել այդ սահմանազատման և սահմանագծման արդյունքները։

Թեման քննարկելու մերժումով իշխանական խմբակցությունն իրեն հակադրում է միջազգային, բոլորի կողմից ընդունված ձեռնարկներին: Իսկ այս ամենը նույն միջազգային հանրության կողմից ներվում է իշխանություններին: Հարցը, իրականում, այն է, թե ինչո՞ւ է ներվում. այստեղ կա հստակ պատասխան, որովհետև իրականացվել են Հայաստանի ազգային շահերին ամբողջովին դեմ այն բոլոր քայլերը, որոնք բերել են Արցախի գրեթե ամբողջական անջատմանը Հայաստանից։ Հայկական կողմից այս հարցերի շուրջ տարիներ շարունակ առկա դիմադրությունը թուլացել է կամ ամբողջովին վերացել է, այդ պատճառով էլ բախվել ենք այս իրականությանը»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular