«Մինչև գենին անցնելը ,սկզբում փորձեք նախ և առաջ մարդ լինել».Հարություն Մնացականյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարություն Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գեն ,տեսակի հետ կապված մի իրական պատմություն եմ ուզում գրել, շատերը կփորձեն ենթատեքստ տեսնել տակը ,բայց դա իրենց խնդիրն է ։
Քեղարքունիքի մարզի բնակավայրերից մի ընտանքիքում ողբերգություն է տեղի ունենում` ավտովթարից զոհվում է ամբողջ ընտանիքը, փրկվում է միայն ութամյա տղան։ Երեխային հիվանդանոցից դուրս գրելուց հետո ահագին բյուրոկրատական քաշքշուկներ անցնելով մի կերպ որդեգրում է հարևանը ու բացարձակ տարբերություն չի դնում նրա և իր հարազատ երեխաների միջև։ Մի օր երեխան սենյակի պատին տեսնելով` հարցնում է, թե ինչ ծառի նկար է,վրան անուններ գրված փակցված ծնողների սենյակի պատին։
Հայրը պատասխանում է ,որ իրենց տահմածառն է ` ապուպապից սկսված մինչև վերջին ճյուղերը` իրենց երեխաներով։ Սա հետաքրքրությամբ սկսում է նայել , հայացքով ման գալով հասնում է մինչև ծնողների ու իրենց երկու երեխաների ճյուղը ,նայում է ,մի տեսակ սկսում է ընկճվել։ Հոր գլխում մի միտք է ծագում, փորձում է այնպես անել ,որ նա իրեն ավելորդ չզգա, ասում է շուտ գնա պայուսակից մի մատիտ բեր։
Սա մինչև մատիտը կբերի ,նկարն իջացնում է պատից, վրայի ապակին հանում մատիտով իրենց ճյուղի վրա պատվաստած ճյուղ է նկարում , վրան երեխայի անուն ազգանունը գրում ,կպցնում պատին։
Ասածս ինչ է ,մինչև գենին անցնելը ,սկզբում փորձեք նախ և առաջ մարդ լինել։