ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդհատված կյանք, որը դեռ նոր պետք է սկսվեր. 21-ամյա Արմանի վերջին առավոտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարությունյան Արման Ալիկի - ծնվել է 1994թ. հունվարի 9-ին` Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում:

2012-2014թթ. ծառայել է հայոց բանակում:

Ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության:

Զոհվել է 2015թ. հունվարի 17-ին:

Фото Gohar Harutyunyan.

 2015թ.-ի  հունվարի 17-ն էր…

Սովորական ձմեռային ցուրտ օրը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ճակատագրական դարձավ պայմանագրային զինծառայող, 21-ամյա Արման Հարությունյանի համար:

Фото Gohar Harutyunyan.

 Հերթական անգամ հպարտությամբ ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի խոր զգացումով, դիրքերում իր զինվորական ծառայությունն էր կատարում Արմանը, երբ դիպուկահարից արձակված մի գնդակը  մահացու վնասվածք հասցնելով գլխին՝կտրեց նրա երիտասարդ կյանքի թելը, խլեց նրանից ամենանվիրական երազանքներն ու նպատակները....

Фото Gohar Harutyunyan.

Նախորդ օրը եղբայրը որդի էր ունեցել, շատ էր ուրախացել, անհամբեր սպասում էր,թե երբ է իջնելու դիրքերից, որպեսզի ամուր գրկի փոքրիկին, հորեղբոր իրավունքով կրծքին սեղմի այն փոքրիկին, ով իր անունն էր կրելու հետագայում ու պարտավորվելու էր շարունակել այն գենը, որը այդպես էլ չկարողացավ շարունակել 21-ամյա հերոսը....

Фото Gohar Harutyunyan.

դեպքից ժամեր առաջ հարազատների հետ էր խոսել, հասցրել հոր ծննդյան տարեդարձը շնորհավորել.... ևս մեկ անգամ հիշեցրել, որ միշտ սարի նման կանգնած է հոր, եղբայրների, քրոջ, մոր թիկունքին, որ շատ նպատակներ ունի, շուտով կհանձնի հերթափոխը ,կիջնի դիրքերից ու միասին մի լավ կնշեն իրենց օջախի ծուխը ծխացող, իրենց գենը շարունակող փոքրիկի ծնունդը.....

բայց այդպես էլ անկատար մնացին մորը կարոտած գրկելու, սեփական երջանկութնունն ու ընտանիքը ստեղծելու, հայրենի գյուղում իր մեծ սեփական տունը կառուցելու ու գյուղի սահմանները միշտ անառիկ պահելու նրա նվիրական երազանքները....

Արմանը հերոսացավ, բայց չհեռացավ մեզնից, նա միշտ մեզ հետ է, մեր սրտում…

Մարդ ապրում է այնքան, ինչքան հիշում են նրա անունը, իսկ այն հերոսները, ովքեր իրենց արյամբ սրբացրել են մեր հողը, մեր պատմության ու հիշողության մի մասն են կազմում...նրանք ԱՆՄԱՀ են, քանի որ ԱՆՄԱՀ է նրանց Սուրբ հիշատակը: 

Նրանցից յուրաքանչյուրն իր հետ տարավ պատմության մի մասնիկ, նրանցից յուրաքանչյուրն անավարտ թողեց մի կյանք...


Հավերժ փառք բոլոր զոհվածներին....

 

Նյութի հեղինակ` Մարիամ Մելքոնյան

 

 

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular