ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կադրային սովը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կադրային ծայրահեղ ծանր վիճակում է։ Փաշինյանը մտադիր է պաշտոնանկ անել մի ամբողջ խումբ պաշտոնյաների, սակայն որևէ կերպ չի կարողանում համապատասխան կադրեր գտնել վերադասավորումների համար։ Արդյունքում, փաշինյանական իշխանավորները գիտեն, որ իրենց չեն հանելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ կադր չկա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ադբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը նույնիսկ կուսակցական հավաքներում բացահայտ դժգոհություն է հայտնում որոշ պաշտոնյաներից ու պատգամավորներից, միաժամանակ խոստովանում, որ անհրաժեշտ մարդ չի գտնում նրանց փոխարինելու համար։ Առաջին հերթին հեռացման վտանգի տակ են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բարձր արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, որը ամիսներ շարունակ ոչնչով աչքի չի ընկել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հարցը, կարծես, լուծվել է, նրա փոխարեն այդ պաշտոնին կվերադառնա Արսեն Թորոսյանը։

Փաշինյանն, ի դեպ, բարձր և միջին պաշտոնների համար կադրեր գտնելու միջոց է գտել։ Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարվել է հանդիպել նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ, խոստումներով և երաշխիքներով գրավել իրենց կողմը։ Խոսում են, թե առանձնակի հաջողություններ այս առումով դեռ արձանագրել չի հաջողվում։

Մհեր Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular