ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Կրեմլը գործուղել Սամվել Բաբայանին. Իրատես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքա­կան առումով Ռոբերտ Քոչարյանը Արցախում բեմադրեց իր քա­ղաքական վերադարձի սցենարը, բայց Հայաստանում: Սամվել Բաբայանը նրա համար գտնված երազի պես է հասարակական ըն­կալում ստանալու, դժգոհությունը կոնսոլիդացնելու իշխանության դեմ կարևոր չէ Հայաստանի, թե Ղարաբաղի:

Պետք է յուրայիննե­րին համախմբել, ոչ յուրայիններին զգուշացնել, ժողովրդին ուժ ցույց տալ ընտրությունները մո­տենում են: Գիրուկ գեներալը փայլուն տարբերակ է համատե­ղելու բոլոր խնդիրների լուծում­ները մեկ անձի մեջ պատերազմի հերոս, քաղաքական խաղերի «զոհ», Շուշիի բերդի կալանավոր Սամվել Բաբայանի անցյալում ամեն ինչ կա թե կոռուպցիա, թե կոռուպցիայի դեմ պայքարի մար­տիկ դառնալու համար:

Նրա ելույթը Ստեփանակերտում հակա­սությունների կծիկ է մի կողմից մատնանշում է Սահմանադրու­թյունը, որով չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մյուս կող­մից հայտարարում է ժողովուրդը կորոշի: Մի կողմից ասում է, որ իշ­խանությունների դեմ չի պայքա­րելու, մյուս կողմից հայտարա­րում «Դուք եք որոշում ձեր իշխա­նությունը լավն է, վատն է, պահում եք, չեք պահում»: Պարզ հարց ի՞նչ է նշանակում ես պարտա­վոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին, ձեր հետ, որովհետեւ ինձ համար գլխավորը ժողովուրդն է:

Ինչո՞ւ պարտավոր չէր ապրիլի սկզբին, պարտավոր է հիմա: Ո՞վ է պարտավորեցրել: Ի՞նչ է անելու տանը նստած ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Իրականում դատարկ խոսքերի տակ պարզ երեւում է պատվիրատուն: Ապրիլյան քառօրյա պատերազմում Բաքվին աջակցած Կրեմլը իր դիվանագիտա­կան խնդիրը չլուծեց: 800 հեկ­տար Ղարաբաղից պոկելը շատ քիչ է սեփական խաղաղապահ­ներին շփման գծում շարելու, Բաքվին Արևմուտքից կտրելու համար: Դեռ Մինսկի խումբն էլ առաջ է տանում հետաքննության մեխանիզմների տեղակայման խնդիրը, որը պետք է կանխել ցանկացած գնով:

Երբ արտաքին ապակայունացումը ձախողվում է, խաղի մեջ է դրվում ներքինը: Քչերը երևի ուշադրություն դարձ­րին քառօրյա պատերազմի օրե­րին ռուսական մամուլը գրում էր, որ Հայաստանի ընդդիմությունը դեմ է իշխանության քայլերին Ղարաբաղի հարցում: Ո՞ր ընդդիմու­թյան մասին էր խոսքը, այդպես էլ չպարզվեց: Հիմա է պարզվում: Որքան էլ գիրուկ գեներալը ժխտի, նրա քայլերն ակնհայտ են դարձ­նում, որ նա Կրեմլից Հայաստան, այս անգամ նաև Ղարաբաղ գոր­ծուղված հերթական ֆիգուրն է, որին օգտագործելուց հետո, նախորդների նման, արխիվ են հանձնելու: Մինչ այդ նրա միջո­ցով փորձելու են իշխանությանը պարտադրել իրենց կամքը: Խառ­նակությունը Ղարաբաղում այս պահին բանակցություններին խանգարելու միջոց է նվազագույ­նը, կա նաև արտաքին աշխար­հում իր ժողովրդավարությամբ Բաքվի բռնապետական ռեժիմից տարբերվող ԼՂՀ իշխանություններին վարկաբեկելու խնդիրը:

Պատերազմող երկրում ներքին երկպառակությունը առավելա­գույն ընծան է, որ Մոսկվան կարող է մատուցել Բաքվին: Եթե խաղը խորանա, Սահմանադրու­թյունը մի կողմ դրած «ժողովրդի պահանջով» Սամվել Բաբայանին կփորձեն առաջադրել Ղարաբաղի նախագահ` խոստանալով Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հարցը լուծել: Ինչո՞ւ է գեներալը հանա­ձայնել անպատվաբեր դերին: Ին­չո՞ւ ոչ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular