Էրդողանը մեկնել է Ալբանիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 17-ին մեկնել է Ալբանիա, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Այցը կազմակերպվել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով։ Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասապօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և մշակույթի և զբոսաշրջություն նախարար Մեհմեթ Նուրի Էրսոն:
Այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ալբանական համագործակցության վիճակն ու հեռանկարները։